«Աթլետիկոն» 20 հազար բժշկական դիմակ է նվիրել Ալկալա դե Էնարեսի քաղաքային խորհդրին. սա քաղաք է Մադրիդի ինքնավար համայնքում:
Այս մասին հայտնում է իսպանական ակումբի պաշտոնական կայքը:
Բժշկական ապրանքները ստացել է քաղաքապետ Խավյեր Ռոդրիգեսը՝ մադրիդյան ակումբի մարզումային կենտրոնում:
La Fundación dona 20.000 mascarillas higiénicas al @AytoAlcalaH para que sean distribuidas entre los vecinos de la ciudad complutense.
— Fundación Atlético de Madrid (@AtletiFundacion) May 12, 2020
➡ https://t.co/fOwQm3x8rs pic.twitter.com/SCi00fmZoZ
Ավելի վաղ «Աթլետիկոն» 20 հազար բժշկական դիմակ էր նվիրաբերել նաև Մադրիդի քաղաքապետարանին:
Իսպանիան այս պահին աշխարհում երկրորդ տեղն է զբաղեցնում՝ կորոնավիրուսով վարակումների դեպքերի քանակով: Երկրում վարակման արդեն 269 520 դեպք է գրանցվել: 26 920 մարդ մահացել է: Ապաքինվել է 180 հազար մարդ:
Հիշեցնենք՝ Իսպանիայի իշխանությունները հայտարարել են սահմանափակումների թուլացման մասին: Մայիսի 2-ից թույլատրվում է զբոսնել քաղաքում և մաքուր օդում սպորտով զբաղվել:




























































