Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Հանը դեմ է արտահայտվել Անգլիական Պրեմիեր լիգայի մրցաշրջանի վերսկսմանը, որը նախկինում դադարեցված էր կորոնավիրուսային համավարակի պատճառով.
«Սադիկը հետաքրքրված է ԱՊԼ-ի վերսկսմամբ և, ընդհանուր առմամբ, պրոֆեսիոնալ սպորտով: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ երկիրը գտնվում է ճգնաժամի մեջ, և հարյուրավոր մարդիկ ամեն օր մահանում են, նա կարծում է, որ դեռ վաղ է քննարկել մայրաքաղաքում Անգլիայի առաջնության վերսկսման հարցը:
«Լիվերպուլի» մոլի երկրպագու Սադիկը մեծ ցանկություն ունի, որպեսզի ԱՊԼ-ն վերսկսվի, բայց դա տեղի կունենա այն դեպքում, երբ բոլորս ապահովագրված կլինենք»,-քաղաքապետի խոսքը մեջբերել է Evening Standart-ի ներկայացուցիչը:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվն անցել է 4 մլն-ը: Մահացել է մոտ 288 հազար մարդ: