«Նյուքասլը» հետաքրքրված է «Բենֆիկայի» դարպասապահ Օդիսեաս Վլախոդիմոսի ծառայություններով:
Abola-ն հայտնում է, որ «կաչաղակների» նոր տերերը պատրաստվում են առաջիկա ամռանը զգալիորեն ուժեղացնել թիմի կազմը: Պորտուգալական ակումբի 26-ամյա դարպասապահը «Նյուքասլի» գլխավոր դարպասապահի դերի գերակա տարբերակներից մեկն է:
Վլախոդիմոսի պայմանագրով նախատեսված փոխհատուցման գումարը 60 միլիոն եվրո է կազմում:
Ավելի վաղ «Դալյան Յիֆանի» վենեսուելացի հարձակվող Սալոմոն Ռոնդոնը խոստովանել է, որ կցանկանար վերադառնալ «Նյուքասլ»: