«Ինտերը» հայտարարել է, որ առաջին թիմի ֆուտբոլիստների՝ կորոնավիրուսի թեստերի պատասխանները բացասական արդյունք են տվել։
Այսօրվանից սկսած «ներաձուրիները» կվերսկսեն անհատական մարզումները, որոնք կանցկացվեն ըստ ցանկության։
Մայիսի 4-ից Իտալիայում թույլատրվել է անհատական մարզումների անցկացումը, մայիսի 18-ից արդեն ակումբները կկարողանան թիմային մարզումներ անցկացնել։