Opta սուպերհամակարգիչը գնահատել է իսպանական Լա լիգայի չեմպիոնի տիտղոսի հավակնորդների շանսերը կայացած 12 տուրերից հետո։
Առաջնությունը հաղթելու գլխավոր հավակնորդ է համարվում կատալոնական «Բարսելոնան»։ Հանս-Դիտեր Ֆլիկի գլխավորած թիմի հաղթանակի հավանականությունը կազմում է 64,3 տոկոս։ Երկրորդ տեղում Մադրիդի «Ռեալն» է։ «Արքայական» ակումբի չեմպիոնության շանսերը գնահատվում են 31,6 տոկոս։
Լավագույն եռյակը եզրափակում է Մադրիդի «Ատլետիկոն»։ Դիեգո Սիմեոնեի գլխավորած թիմի հավանական հաղթանակը գնահատվում է ընդամենը չորս տոկոս։
Ներկա պահի դրությամբ «Բարսելոնան» վաստակած 33 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մադրիդի «Ռեալը» 30 միավորով ընթանում է երկրորդ տեղում, իսկ «Ատլետիկոն» 28 միավորով զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
























































