Կրիշտիանու Ռոնալդուն չի ցանկանում Պորտուգալիայի հավաքականի կազմում հրաժեշտի հանդիպում անցկացնել։ Այս մասին հայտնում է պորտուգալական Observador պարբերականը։
Նոյեմբերի 5-ին 41-ամյա հարձակվողը հայտարարել է ազգային հավաքականում կարիերան ավարտելու մասին։ Սակայն, ըստ աղբյուրի, նա չի ցանկանում վերջին անգամ խաղադաշտ դուրս գալ Պորտուգալիայի մարզաշապիկով՝ հրաժեշտի հանդիպման շրջանակում։
Ռոնալդուի որոշման վրա ազդել է նաև ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ժորժի Ժեզուշի հետ ունեցած տարաձայնությունը։ Ֆուտբոլիստը չէր ցանկանում վերադառնալ հավաքական՝ աշխատելու ներկայիս մարզչական շտաբի ղեկավարությամբ։
Observador-ի տեղեկություններով՝ Ռոնալդուն ենթադրում էր, որ հավաքականը լքելու համար սահմանված որակազրկումը կհետաձգի իր վերադարձի հարցը մինչև հաջորդ տարվա մարտ։ Սակայն պատիժը, հաշվի առնելով նախնական կասեցման օրերը, ավարտվել է հոկտեմբերի 30-ին։ Հետևաբար, Ժեզուշը կարող էր նրան ընդգրկել նոյեմբերյան հավաքի հայտացուցակում։
Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան, իր հերթին, ցանկանում է կազմակերպել Ռոնալդուին արժանի հրաժեշտի միջոցառում։ Սակայն դրա ձևաչափն ու ժամկետները դեռ հայտնի չեն։
























































