Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն կրկնեց Իսպանիայի Լա լիգայի պատմության լավագույն ցուցանիշը՝ գլխավոր մարզիչների շրջանում հաղթանակների քանակով։
Արգենտինացի մասնագետը ռեկորդային ցուցանիշին հասավ «Լևանտեի» դեմ Իսպանիայի առաջնության 11-րդ տուրի խաղում։ «Ատլետիկոն» արտագնա հանդիպումն ավարտեց 2–0 հաշվով հաղթանակով, իսկ Սիմեոնեի համար դա Լա լիգայում 344-րդ հաղթանակն էր։
Այս ցուցանիշով նա հավասարվեց իսպանացի անվանի մարզիչ Լուիս Արագոնեսին, որը 344 հաղթանակի էր հասել 756 խաղում։ Սիմեոնեին նույն արդյունքը գրանցելու համար անհրաժեշտ եղավ 565 հանդիպում։
Հատկանշական է, որ Իսպանիայի առաջնությունում Սիմեոնեն մարզել է միայն մեկ ակումբ՝ Մադրիդի «Ատլետիկոն»։


























































