«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան խոսել է կիսապաշտպան Մաքս Դոումանի մասին: Ֆուտբոլիստը այս շաբաթ հեռացվել է խաղադաշտից «Ֆլիթվուդ Թաունի» դեմ խաղում ցուցաբերած կոպիտ վարքագծի համար։
«Մենք Դիսնեյլենդում չենք: Մենք արդեն քննարկել ենք դա, քանի որ սա առաջին դեպքը չէ, երբ նրա հետ նման բան է պատահում: Մենք պետք է իրերը անվանենք այնպես, ինչպես կան: Մենք պետք է պաշտպանենք Դոումանին, բայց միևնույն ժամանակ, մենք պետք է լիովին պարզ լինենք նրա հետ:
Իսկ երբ ես չեմ հաղթում, գիտե՞ք՝ ինչպիսին է իմ արձագանքը։ Ես շատ եմ բարկանում։ Ուստի մենք պետք է պատրաստ լինենք դրան։ Սա այն միջավայրն ու իրականությունն են, որտեղ մենք գտնվում ենք, հակառակ դեպքում սա Դիսնեյլենդ կլիներ։ Մենք Դիսնեյլենդում չենք, մենք Պրեմիեր լիգայում ենք՝ այս մակարդակում։
Մենք այնքան շատ ենք հոգ տանում նրա մասին, որ դուք նույնիսկ չեք պատկերացնում։ Բայց միևնույն ժամանակ մենք նրա նկատմամբ նույնքան պահանջկոտ կլինենք, որքան մյուսների, քանի որ նա պետք է վաստակի խաղալու իրավունքը։ Հակառակ դեպքում մյուս տղաներն ի՞նչ կասեն ինձ։ Ես պետք է արդար լինեմ», — մամուլի ասուլիսում ասել է Արտետան։
«Արսենալը» պարտվել է «Ֆլիթվուդին» 11 մետրանոց հարվածաշարում: Խաղից հետո «զինագործները» բողոքարկել են Դոումանի հեռացումը, սակայն բողոքարկումը մերժվել է:


























































