Գերմանիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում Դորտմունդի «Բորուսիան» «Սիգնալ Իդունա Պարկում» լարված պայքարում հաղթանակի հասավ Բրեմենի «Վերդերի» նկատմամբ (3-2)։
Հանդիպման հաշիվը 6-րդ րոպեին բացեց տանտերերի հարձակվող Սերու Գիրասին։ 17-րդ րոպեին Կարնր Չուկվուեմեկան կրկնապատկեց դորտմունդցիների առավելությունը (2-0)։
Երկրորդ խաղակեսում հյուրերին հաջողվեց վերականգնել հաշվի հավասարությունը․ նախ 65-րդ րոպեին Նիկլաս Ֆյուլկրուգն անվրեպ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ ընդամենը երեք րոպե անց՝ 68-րդ րոպեին, նա դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 2-2։
Այդուհանդերձ, «Բորուսիան» կարողացավ կորզել հաղթանակը հանդիպման ավելացված ժամանակում. 90+3-րդ րոպեին Մարսել Զաբիտցերը խփեց տանտերերի երրորդ և հաղթական գնդակը՝ դորտմունդյան թիմին պարգևելով 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ




























































