Իտալիայի Ա Սերիայի առաջնության 8-րդ տուրում «Յուվենտուսը» մրցակցի հարկի տակ հանդիպեց «Լեչեի» հետ։
Արդեն առաջին խաղակեսում Լուչիանո Սպալետիի թիմը ստացավ երկու գնդակի առավելություն՝ Ուեսթոն ՄակՔենիի և Դուգլաս Լուիսի գոլերի շնորհիվ։ Երկրորդ խաղակեսն անարդյունավետ ստացվեց գոլերի առումով, հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ 2-0 հաշվով՝ հօգուտ թուրինցիների։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
«Յուվենտուսը» 14 միավորով 7-րդն է մրցաշարային աղյուսակում, «Լեչեն»՝ 9 միավորով 12-րդ տեղում է։
Մրցաշարային աղյուսակը


























































