«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկը մեկնաբանել է «Բորնմութից» կրած 0-3 հաշվով պարտությունը՝ անդրադառնալով նաև վիճահարույց դրվագներին։
Կարիկի խոսքով՝ «Բորնմութի» երկրորդ գոլից առաջ մրցակցի օգտին նշանակված տուգանային հարվածը վիճելի էր։ Նա նաև պաշտպանել է երիտասարդ պաշտպան Լենի Յորոյին, որը խաղի ընթացքում սխալ է թույլ տվել։
«Լենի Յորոն գոլերից մեկի դրվագում պարզապես սայթաքեց, իսկ երկրորդ գոլը բաց թողեցինք Էյդեն Հևենի դրվագում նշանակված բավական վիճելի տուգանային հարվածից հետո։ Չեմ կարծում, որ մրցակցի ֆուտբոլիստն այնքան մոտ էր նրան, որ խախտում արձանագրվեր։ Յորոյի սայթաքումը պարզապես անհաջողություն էր։ Նա մեծ ապագա ունի և շատ տաղանդավոր պաշտպան է։ Այո՛, նա սխալվեց և հիմա ծանր է տանում դա, բայց չպետք է մեղադրի իրեն»,- ասել է Կարիկը Sky Sport-ին։
Անդրադառնալով երրորդ գոլին՝ մարզիչը նշել է, որ երկրորդ խաղակեսում տրիբունաները սպասում էին, որ «Մանչեսթեր Յունայթեդը» կկարողանա փոխել խաղի ընթացքը, սակայն թիմին չհաջողվեց գտնել բեկման պահը։
«Եթե թեկուզ մեկ լավ հնարավորություն ունենայինք և երկրորդ խաղակեսում մեկ գոլ խփեինք, մարզադաշտը մեզ առաջ կմղեր։ Բայց մենք չկարողացանք փոխել խաղի ընթացքը, իսկ «Բորնմութի» երրորդ գոլը վճռորոշ հարված դարձավ մեզ համար։ Դրանից հետո խաղը, ըստ էության, ավարտված էր։ Շատ տհաճ է հանդիպումն այսպես ավարտելը»,- նշել է Կարիկը։
Այս հանդիպումից հետո «հաղթանակը Հայաստանը» վաստակել է 7 միավոր և 16-րդն է մրցաշարային աղյուսակում, «Բորնմուտը» 9 միավորով 13-րդն է։


























































