Ֆրանսիայի Լիգա 1 առաջնության 8-րդ տուրում «Մոնակոն» և «Լիլը» ոչ-ոքի են ավարտել հանդիպումը՝ 1-1 հաշվով։
Մոնակոյի «Ստադ Լուի II» մարզադաշտում կայացած հանդիպման հաշիվը 24-րդ րոպեին բացել է Էթան Մբապեն՝ առաջ մղելով «Լիլին»։ «Մոնակոն» հավասարեցրել է հաշիվը 74-րդ րոպեին․ գոլի հեղինակ է դարձել Էդան Դիոպը։
Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ։
67-րդ րոպեին «Լիլի» պաշտպան Տանգի Նիանզուն կարմիր քարտ է ստացել, և հյուրերը հանդիպման մնացած հատվածն անցկացրել են տասը ֆուտբոլիստով։
Այս ոչ-ոքիից հետո երկու թիմերն էլ վաստակել են 15 միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Սակայն «Լիոնը» և ՊՍԺ-ն, որոնք ունեն 14-ական միավոր, իրենց հանդիպումներում հաղթելու դեպքում կարող են առաջ անցնել նրանցից։
Մրցաշարային աղյուսակը․




























































