Իսպանիայի Լա լիգայի 9-րդ տուրի տնային խաղում Մադրիդի «Ռեալը» մրցել է «Սևիլիայի» հետ և Ժոզե Մոուրինյուի գլխավորությամբ խոշոր՝ 4-1 հաշվով հաղթանակ է տոնել։
Հանդիպման եզրափակիչ սուլիչից հետո «սերուցքայինների» վինգեր Յան Դիոմանդեն դիմել է իր ակումբակցին՝ թուրք կիսապաշտպան Արդա Գյուլերին։
«Արդա, դու լավագույնն ես»,- աֆրիկացի ֆուտբոլիստի խոսքերն է իր սոցիալական ցանցերում մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ կայացած խաղում Դիոմանդեն և Գյուլերը խփել են մեկական գնդակ, իսկ ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեն աչքի է ընկել դուբլով։
Նշենք, որ անցկացրած 9 տուրերից հետո Մադրիդի «Ռեալը» վաստակել է 21 միավոր և Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում զբաղեցնում է երրորդ հորիզոնականը։
























































