Իսպանացի նախկին մրցավար Իտուրալդե Գոնսալեսը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» պաշտպան Իբրահիմա Կոնատեի և «Սևիլիայի» հարձակվող Ռոբերտ Յուրի բախումը երեկ՝ հոկտեմբերի 18-ին, «Սանտիագո Բերնաբեուում» կայացած Լա լիգայի 9-րդ տուրի խաղում։
«Դաշտի կենտրոնում խախտում կար։ Եթե կանոնների խախտումն արձանագրվեր, դա «Ռեալի» պաշտպանի համար կարմիր քարտ էր, քանի որ Յուրը մեն-մենակ էր դուրս գալու դարպասապահի դեմ։
Ինչպիսի՞ ողորմելի որակ ունեն կրկնապատկերներն էլիտար մարզադաշտում։ Նման բանն ուղղակի անընդունելի է աշխարհի լավագույն առաջնության համար։ Այսպիսի՞ որակի պատկերներ են նրանք ցանկանում ցուցադրել ԱԱ-2030-ում»,— փորձագետի խոսքերն է մեջբերում AS-ը։
Հիշեցնենք, որ հանդիպումն ավարտվել է «արքայական» ակումբի ջախջախիչ հաղթանակով՝ 4-1 հաշվով։
























































