Հունահռոմեական ոճի ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն, աշխարհի քառակի և Եվրոպայի յոթակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը ենթարկվել է ողնաշարի վիրահատության։ Այս մասին հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Տիտղոսակիր հայ ըմբիշն այս պահին անցնում է հետվիրահատական վերականգնողական շրջան։ Չնայած առողջական լուրջ միջամտությանը՝ «Ճերմակ արջը» չի պատրաստվում հեռանալ մեծ սպորտից. ապաքինման փուլն ավարտելուց հետո Ալեքսանյանը կրկին կվերադառնա լիարժեք մարզումների։
«Առողջություն և շուտափույթ ապաքինում մաղթենք «Ճերմակ Արջին»։ Մրցագորգը քեզ է սպասում, Արթու՛ր»,– ասված է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։




























































