ԵԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ` Բելոստոկի Քաղաքային մարզադաշտում մրցում է լեհական «Յագելոնիայի» հետ։
Հանդիպման արդեն 11-րդ րոպեին մեր թիմը բացեց հաշիվը․ աչքի ընկավ Զիդանը։ Սակայն երկու րոպե անց տանտերերը հավասարեցրեցին հաշիվը Յոզվիակի գոլի շնորհիվ։ Ցավոք, Զիդանը վնասվածք ստացավ նաև, և «Արարատ-Արմենիան» հարկադրված փոփոխության գնաց․ խաղադաշտ դուրս եկավ Ժիրայր Շաղոյանը։
Զիդանի գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
























































