Սաուդյան «Ալ-Նասրը» սոցցանցերում նոր տեսանյութ է հրապարակել, որտեղ ակումբը տոնում է Սաուդյան Արաբիայի ազգային հավաքականի հաղթանակն Արաբական ծոցի գավաթի խաղարկությունում:
Մրցաշարի եզրափակիչում սաուդցիները 2:0 հաշվով առավելության էին հասել Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ընտրանու նկատմամբ:
«Ալ-Նասրի» այսօրվա մարզման ժամանակ թիմը մեծ տորթ էր պատրաստել՝ նվիրված նվաճված տիտղոսին։ Ամբողջ կազմը, այդ թվում՝ Կրիշտիանու Ռոնալդուն, ծափահարություններով ողջունել ու շնորհավորել են հավաքականից վերադարձած ֆուտբոլիստներին:
Պորտուգալացի աստղային հարձակվողն առանձնացել է բարձր տրամադրությամբ․ Ռոնալդուն ժպտացել է, լուսանկարվել տորթի ֆոնին և ջերմորեն գրկախառնվել թիմակիցների հետ:
AlNassr celebrates the champions 🇸🇦 https://t.co/ko0W7A4m2j
— AlNassr FC (@AlNassrFC_EN) October 8, 2026



























































