11.11.26
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    🎥 Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային

    Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

    🎥 Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

    🎥 Մ17. Հայաստան — Ֆրանսիա․ ուղիղ հեռարձակում

    Բառերը չենք հասկանում, բայց ձայնի տոնից ամեն ինչ պարզ է. Կուբարսին՝ Ֆլիկի զայրույթի պոռթկումների մասին

    Նրանք շանս չունեն. Կրոսը բացահայտել է Բարսելոնայի գլխավոր խոցելի կողմը ՉԼ-ում

    Տուն եմ գալիս ու հասկանում, որ… Բելինգհեմն անկեղծացել է իր առօրյա դժվարությունների մասին

    Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բարսելոնան և Կառլո Անչելոտին՝ Ռաֆինյայի շուրջ

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

      Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

      Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

      Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

      US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

      US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

      Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

        Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

        Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

        Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

        Ըմբշամարտի ԱԱ. Մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

        Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

        Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը վերջին վայրկյաններին պարտվեց և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

          Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

          Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

          Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

          Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

          Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

          Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

          🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            🎥 Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային

            Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

            🎥 Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

            🎥 Մ17. Հայաստան — Ֆրանսիա․ ուղիղ հեռարձակում

            Բառերը չենք հասկանում, բայց ձայնի տոնից ամեն ինչ պարզ է. Կուբարսին՝ Ֆլիկի զայրույթի պոռթկումների մասին

            Նրանք շանս չունեն. Կրոսը բացահայտել է Բարսելոնայի գլխավոր խոցելի կողմը ՉԼ-ում

            Տուն եմ գալիս ու հասկանում, որ… Բելինգհեմն անկեղծացել է իր առօրյա դժվարությունների մասին

            Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բարսելոնան և Կառլո Անչելոտին՝ Ռաֆինյայի շուրջ

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Պերեսի հերթական գալակտիկո քայլը․ Ռաֆայել Նադալը նոր պաշտոն կստանձնի Ռեալում

              Ալինա Չարաևան՝ Կուրմայորի մրցաշարի հաղթող

              Պեկինի մրցաշար․ Հայաստանը ներկայացնող թենիսիստուհին հաղթեց աշխարհի առաջին ռակետին

              Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող

              US Open. Կարեն Խաչանովը դուրս է եկել մրցաշարի կիսաեզրափակիչ

              US Open. Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Համբուրգ. Էլինա Ավանեսյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ, իսկ Ալինա Չարաևան ավարտեց ելույթները

              Ավանեսյանը դուրս եկավ Համբուրգի մրցաշարի քառորդ եզրափակիչ

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                📷 Արթուր Ալեքսանյանի և նրա կնոջ լուսանկարը՝ պսակադրության արարողությունից

                Արթուր Ալեքսանյանն ամուսնանում է

                Ամեն հաղթանակի համար տվել եմ առավելագույնս․ Վազգեն Թևանյան

                Ըմբշամարտի ԱԱ. Մանվել Խնձրցյանը զիջեց 1/8 եզրափակիչում և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Ըմբշամարտի ԱԱ. Նարեկ Հարությունյանն ու Հրայր Ալիխանյանը պարտվեցին մեկնարկում

                Ըմբշամարտի ԱԱ. Մրցումային նախավերջին օրը Հայաստանն ունի երեք ներկայացուցիչ

                Ըմբշամարտի ԱԱ. Վազգեն Թևանյանը ցավալի պարտություն կրեց եզրափակիչում

                Ըմբշամարտի ԱԱ. Արման Անդրեասյանը վերջին վայրկյաններին պարտվեց և կսպասի սփոփիչ գոտեմարտի հնարավորությանը

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  Օլիմպիական խաղերի հնգակի և աշխարհի 12-ակի չեմպիոնը կպայքարի Ֆրանսիայի նախագահի պաշտոնի համար

                  Հրաձգության ԱԱ․ Էլմիրա Կարապետյանը՝ արծաթե մեդալակիր

                  Հայաստանը՝ աշխարհի լավագույնների շարքում. մարմնամարզության հավաքականի ֆենոմենալ ցուցանիշն ԱԱ-ում

                  Արթուր Դավթյանը՝ մարմնամարզության աշխարհի կրկնակի չեմպիոն

                  Պատմությունը կերտված է. Մարմնամարզության միջազգային ֆեդերացիայի անդրադարձը Համլետ Մանուկյանի ոսկե մեդալին

                  Մարմնամարզության ԱԱ. Արթուր Ավետիսյանը նվաճեց բրոնզե մեդալ

                  Պատմական հաջողություն Ռոտերդամում. Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր

                  🎥 Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներն ԱԱ-ի եզրափակիչում են

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ՖՈՒՏԲՈԼ Ազգային հավաքական

                  Սպերցյանն ու Թիկնիզյանը բոլորովին այլ մակարդակում են․ Կառլեն Հովհաննիսյանը՝ ՌՊԼ-ի և Հայաստանի հավաքականի մասին

                  Ազգային հավաքական, Թոփ, Մերոնք դրսում, Ռուսաստան, ՖՈՒՏԲՈԼ
                  26.09.26 / 22:12
                  0

                  Օգոստոսին Տոլյատիի «Ակրոնը» պայմանագիր կնքեց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Կառլեն Հովհաննիսյանի հետ, որը դարձավ ակումբի ամենաթանկ տրանսֆերը ամառային պատուհանի ընթացքում։

                  21-ամյա ֆուտբոլիստը «Евро-Футбол.Ру» պարբերականին տված հարցազրույցում խոսել է ռուսական ակումբում ադապտացիայի, իր մեծ երազանքի, Էդուարդ Սպերցյանի հետ խաղալու և Հայաստանի հավաքականի մասին։

                  – Ինչպե՞ս է ընթանում ադապտացիադ «Ակրոնում»:

                  – Շատ լավ: Ծանոթացել եմ տղաների հետ, քայլ առ քայլ հարմարվել եմ թիմին: Ինձ շատ լավ ընդունեցին, բոլորի հետ ջերմ հարաբերությունների մեջ եմ:

                  – Տոլյատիում զբոսնելու հասցրե՞լ ես:

                  – Այո, շատ տեղերում եմ եղել, բայց դեռ ոչ ամենուր: Զբոսնել եմ Վոլգայի երկայնքով, տեսել եմ մի քանի խորհրդանշական վայրեր: Քաղաքը հանգիստ է ու հարմարավետ:

                  – Մինչև տրանսֆերն ի՞նչ գիտեիք ակումբի և քաղաքի մասին:

                  – Գիտեի միայն, որ Տոլյատին հանգիստ քաղաք է, ոչ ավելին։ Տեղում արդեն համոզվեցի, որ այն իսկապես շատ հաճելի վայր է:

                  – Մեկ տարի առաջ «Ակրոնում» խաղում էր Էդգար Սևիկյանը, նրանից առաջ՝ Արթուր Գալոյանը: Նրանց հետ խորհրդակցե՞լ ես:

                  – Անձամբ ոչ մեկի հետ չեմ խոսել: Լսել էի, որ ակումբում լավ կոլեկտիվ է, և տղաներն ամեն ինչից գոհ են, բայց կոնկրետ խորհրդի համար չեմ դիմել:

                  – Քո տրանսֆերն այս ամռանն ամենաթանկն էր «Ակրոնի» համար: Ի՞նչ զգացողություններ ունես՝ պատասխանատվությո՞ւն, թե՞ հպարտություն:

                  – Շատ հաճելի էր, որ «Ակրոնն» ինձ այդքան բարձր գնահատեց: Դա և՛ հպարտություն է, և՛ շատ մեծ պատասխանատվություն: Պետք է անեմ հնարավոր ամեն ինչ, որպեսզի արդարացնեմ այս տրանսֆերը:

                  – Գործակալդ պատմել է, որ ակումբների միջև բանակցությունները երկու ամիս են տևել: Ե՞րբ հասկացար, որ տեղափոխությունդ հաստատ կկայանա:

                  – Այն բանից հետո, երբ զրուցեցի գլխավոր մարզիչ Սրջան Բլագոևիչի և սպորտային տնօրեն Ալեքսեյ Բուրտովի հետ: Այդ ժամանակ հասկացա, որ արժե փորձել: Նրանք պատմեցին, թե ինչպիսի ֆուտբոլ են ուզում խաղալ, ինչ նպատակներ ունի թիմը և որ դերում են տեսնում ինձ: Դա ինձ շատ հետաքրքրեց:

                  – Այդ պահին «Ակրոնը» դեռ հաղթանակ չուներ ՌՊԼ-ում: Դա քեզ չէ՞ր վանում:

                  – Յուրաքանչյուր որոշում ունի իր դրական և բացասական կողմերը: Հասկանում էի, որ «Ակրոնի» արդյունքներն այնքան էլ լավը չեն, բայց ղեկավարության հետ զրույցից հետո պարզ դարձավ, որ անհաջողությունների շարքը ժամանակավոր է:

                  – Խոսվում էր նաև այն մասին, որ ակումբի հետ պայմանավորվածություն կա ապագայում քեզ ավելի բարձր գնով այլ թիմ վաճառելու մասին: Որտե՞ղ ես քեզ տեսնում երկու տարուց:

                  – Հիմա խաղում եմ «Ակրոնում» և չեմ ցանկանում այլ ակումբների մասին մտածել կամ ապագայի պլաններ կառուցել: Իհարկե, հիանալի կլինի, եթե կարողանամ այնպես դրսևորել ինձ, որպեսզի հետաքրքրեմ մեծ թիմերին ու առաջարկ ստանամ: Բայց այս պահին իմ բոլոր մտքերը կապված են միայն այս ակումբի հետ:

                  – Ներսից ինչպիսի՞ մարզիչ է Բլագոևիչը:

                  – Նա ունի իր հստակ փիլիսոփայությունն ու խաղային գաղափարները, որոնք հետևողականորեն իրագործում է խաղադաշտում: Ես դեռ նոր եմ ծանոթանում նրա մոտեցումներին, բայց առաջին տպավորությամբ տեսնում եմ, որ ուժեղ մասնագետ է և լավ մարդ:

                  – Ո՞րն է քո ֆուտբոլային երազանքը:

                  – Մանկուց երկրպագում եմ Լոնդոնի «Արսենալին» և մինչ օրս հետևում եմ նրանց խաղին: Իմ գլխավոր նպատակներից ու երազանքներից մեկը «զինագործների» կազմում խաղալն է: Կներդնեմ առավելագույն ջանքեր նման մակարդակի հասնելու համար:

                  – Որքանո՞վ է իրատեսական Ռուսաստանից նման քայլ անելը:

                  – Միանգամայն իրատեսական է: ՌՊԼ-ի առաջատար հնգյակը բավականին բարձր մակարդակի վրա է խաղում, և այնտեղից հաճախ են տրանսֆերներ լինում Եվրոպա:

                  – Քո դիրքում լուրջ մրցակցություն կա՝ Խոսոնով, Բիստրովիչ, Լոնչար և Մարադիշվիլի: Չէի՞ր վախենում ռիսկերից:

                  – Ես չեմ վախենում մրցակցությունից: Իմ դիրքում խաղացող բոլոր ֆուտբոլիստները շատ ուժեղ են և ինձանից փորձառու: Բայց հենց մրցակցությունն է ստիպում ֆուտբոլիստին առաջադիմել: Երբ տեսա, թե որքան ուժեղ մրցակիցներ կան թիմում, դա ինձ միայն ոգևորեց:

                  – Ինչո՞վ է ռուսական ֆուտբոլը տարբերվում հայկականից: Ի՞նչ է պետք ավելացնել՝ ՌՊԼ-ում կայուն խաղալու համար:

                  – Ավելացնել պետք է գրեթե ամեն օր՝ և՛ մարզումների ժամանակ, և՛ խաղերում: Առաջին բանը, որ աչքի է զարնում Ռուսաստանում, արագություններն են, բացի այդ՝ այստեղ ֆուտբոլն ավելի ուժային է։

                  – ԲԿՄԱ-ում և «Փյունիկում» դու խաղում էիր զույգ հենակետայինով, իսկ «Ակրոնում» սխեման մեկ հենակետայինով է: Որքանո՞վ է հարմար վերադասավորվելը:

                  – Պատրաստ եմ ցանկացած սխեմայի: Մեկ հենակետայինով խաղալու փորձ ունեցել եմ դեռևս Հայաստանի Մ-19 հավաքականում, ուստի ծանոթ եմ այդ դասավորությանը: Իսկ նոր դիրքերին ադապտացվում եմ մարզումների միջոցով:

                  – Կարծիք կա, որ հայ ֆուտբոլիստները մենթալիտետի և հոգեբանության հետ կապված խնդիրներ ունեն, բայց դու կարծես տարբերվում ես: Համաձա՞յն ես:

                  – Ես դա չեմ կարող հայկական ֆուտբոլի գլոբալ խնդիր համարել: Ամեն ոք յուրովի է հասնում իր նպատակին: Դա զուտ անհատական հարց է. մեկը կարող է ունենալ հոգեբանական բարդույթներ, մյուսը՝ ոչ:

                  – Դու «Փյունիկի» հետ պայքարում էիր եվրագավաթների համար, անցկացրիր որակավորման ողջ փուլն ու տեղափոխվեցիր մի առաջնություն, որտեղ եվրագավաթներ չկան: Ինչո՞ւ նման ընտրություն կատարեցիր:

                  – Եթե նայենք միայն եվրագավաթների առկայությանը, ապա, իհարկե, ավելի լավ է խաղալ այնտեղ, որտեղ դրանք կան: Բայց եթե համեմատենք ռուսական և հայկական ֆուտբոլը, ապա ՌՊԼ-ն օբյեկտիվորեն ավելի ուժեղ է՝ ոչ միայն թիմերի մակարդակով, այլև ընդհանուր առմամբ՝ ստադիոններ, մթնոլորտ, ենթակառուցվածքներ:

                  – Նախկինում նման մարզադաշտերում չէի՞ր խաղացել:

                  – Երիտասարդական հավաքականի կազմում խաղացել ենք Իտալիայում՝ Ջովանի Ձինիի մարզադաշտում, եղել է նաև հանդիպում «Դեբրեցենի» հետ: Բայց այնպիսի անշլագ, ինչպիսին «Կրասնոդարի» հետ խաղում էր, կարիերայումս առաջին անգամ տեսա: Դրանք բոլորովին այլ էմոցիաներ են:

                  – Ինչպե՞ս կգնահատես «Կրասնոդարի» մարզադաշտը:

                  – Իդեալական: Խոտածածկն անթերի էր, ամեն ինչ շատ գեղեցիկ էր կազմակերպված: Ինձ համար մեծ պատիվ էր այնտեղ խաղալը:

                  – «Ակրոնը» հավաքականների խաղերով պայմանավորված դադարից առաջ տարավ իր առաջին հաղթանակը ՌՊԼ-ում: Ինչո՞ւ էր մրցաշրջանի մեկնարկը այդքան ծանր:

                  – Այս հարցին դժվար թե կարողանամ պատասխանել, դա ավելի շատ մարզչական շտաբի տիրույթում է: Բայց շատ ուրախ եմ, որ կարողացանք հաղթել, և կրկնակի ուրախ եմ, որ հենց այդ խաղում խփեցի իմ առաջին գոլը թիմի կազմում:

                  – «Կրասնոդարից» կրած պարտությունից հետո ի՞նչ էր կատարվում հանդերձարանում: Մարզիչն ասում էր, որ տղաներից ոմանք արտասվել են:

                  – Չեմ բացահայտի թիմի «ներքին խոհանոցը», բայց տրամադրությունն իսկապես ծանր էր: Բոլորը տխուր էին, քանի որ զգում էինք՝ կարող էինք հաղթել:

                  – Քո հեռանալուց անմիջապես հետո «Փյունիկ» եկավ Դմիտրի Սելյուկը և աշխատանքից ազատեց գլխավոր մարզիչ Արտակ Օսեյանին: Զարմացա՞ր:

                  – Չէի ցանկանա մեկնաբանել այս թեման, քանի որ այն ինձ ուղղակիորեն չի վերաբերում:

                  – Աջակցեցի՞ր Օսեյանին նրա հեռանալուց հետո:

                  – Օսեյանը ոչ միայն լավ մարզիչ է, այլև իմ ավագ ընկերը, և այդպիսին էլ կմնա: Մենք միշտ կապի մեջ ենք եղել և կշարունակենք շփվել:

                  – Նա պատմել էր, որ տրանսֆերից առաջ դու նրա հետ զրուցել ես: Որքանո՞վ էր կարևոր նրա խորհուրդը:

                  – Ինձ համար շատ կարևոր էր: Մենք շատ հարցեր քննարկեցինք, տարբեր դրվագներ վերլուծեցինք: Որոշումը միայնակ չեմ կայացրել, և Օսեյանի կարծիքն ինձ համար մեծ կշիռ ուներ:

                  – Հայ ֆուտբոլիստներից էլ ո՞վ է պատրաստ հաջորդ մեծ քայլն անելուն:

                  – Իմ տրանսֆերից հետո Նարեկ Հովհաննիսյանն ու Արթուր Սերոբյանն արդեն արեցին այդ քայլը՝ տեղափոխվելով Լեհաստան: Ընդհանուր առմամբ, մենք շատ տղաներ ունենք, ովքեր ի զորու են խաղալ ՌՊԼ-ում և ուժեղ այլ լիգաներում:

                  – Առջևում Ազգերի լիգայի խաղերն են: Ի՞նչ սպասելիքներ ունես:

                  – Ուզում եմ առավելագույնս ներդնել ուժերս և անել ինձնից կախված ամեն ինչ, որպեսզի թիմը հնարավորինս լավ հանդես գա:

                  – Երբ Հայաստանի հավաքականը հաղթեց Ազգերի լիգայի իր խմբում, դու դեռ դեռահաս էիր: Պատրա՞ստ է ներկայիս հավաքականը կրկնել այդ հաջողությունը:

                  – Վստահ եմ՝ հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստ ջանք չի խնայի դրա համար: Մենք բոլորս ցանկանում ենք հասնել այդպիսի արդյունքի և պատրաստ ենք շատ աշխատել հանուն դրա:

                  – Ղազախստանի և Մոլդովայի դեմ խաղերում դաշտի կենտրոնում խաղում էիր Էդուարդ Սպերցյանի հետ: Ի՞նչ նկատեցիր ավագի հետ խաղում:

                  – Սպերցյանն ամենաուժեղ ֆուտբոլիստներից մեկն է, որի հետ երբևէ խաղացել եմ: Նա շատ փորձառու է, խաղադաշտում անընդհատ հուշում էր, օգնում կողմնորոշվել դրվագներում: Նրա կողքին խաղալը մեծ արժեք ու լավ փորձ է ինձ համար:
                  – Որքանո՞վ էր տարբերվում Սպերցյանի և Թիկնիզյանի մակարդակը մարզումների ժամանակ:
                  – Երկուսն էլ խաղում են թոփ լիգաներում, և հավաքականի մակարդակում դա անմիջապես զգացվում է: Նրանք աչքի են ընկնում բարձր խաղային կարգապահությամբ, դրվագների հիանալի ընթերցմամբ: Նման ֆուտբոլիստների կողքին մարզվելն ու խաղալը հիանալի դպրոց է:
                  – Ինչո՞ւ Հայաստանի հավաքականը տևական ժամանակ չի կարողանում հաղթանակ տոնել:
                  – Մենք ամբողջ ուժերով նվիրվում ենք յուրաքանչյուր խաղի: Թե ինչու հաղթանակներ չկան՝ այս հարցին պարզ պատասխան չկա: Բայց մենք շարունակում ենք աշխատել՝ վերջապես ցանկալի արդյունքի հասնելու համար:

                  Հայաստանի հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի աեպտեմբերի 28-ին՝ մրցելով Մոնտենեգրոյի հավաքականի հետ:

                  Թեգեր: ակրոնէդուարդ սպերցյանԿառլեն ՀովհաննիսյանՀայաստանի ՀավաքականՄերոնք դրսումՆաիր ԹիկնիզյանՌՊԼ
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

                  11.11.26

                  🎥 Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

                  11.11.26

                  🎥 Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար․ հայտնի է՝ ինչով է զբաղվելու ֆուտբոլիստը

                  10.11.26

                  🎥 Գևորգ Ղազարյանը հատուկ տեսաուղերձով դիմել է ֆուտբոլային հանրությանն ու հանդես եկել հայտարարությամբ

                  10.11.26

                  ԼՐԱՀՈՍ

                  🎥 Մ17. Հայաստանի ընտրանին խոշոր հաշվով զիջեց Ֆրանսիային

                  17:05 / 11.11.26

                  Հարվին ԱՄՆ-ի հավաքականի ցուցակում էր, բայց ընտրեց Հայաստանը. Յուրա Մովսիսյան

                  16:10 / 11.11.26

                  🎥 Թուրք աշխատակիցներ՝ Հանրապետական մարզադաշտում․ Armsport.am-ը պարզաբանում է ստացել ՀՖՖ-ից

                  15:06 / 11.11.26

                  🎥 Մ17. Հայաստան — Ֆրանսիա․ ուղիղ հեռարձակում

                  14:53 / 11.11.26

                  Բառերը չենք հասկանում, բայց ձայնի տոնից ամեն ինչ պարզ է. Կուբարսին՝ Ֆլիկի զայրույթի պոռթկումների մասին

                  14:15 / 11.11.26

                  Նրանք շանս չունեն. Կրոսը բացահայտել է Բարսելոնայի գլխավոր խոցելի կողմը ՉԼ-ում

                  13:20 / 11.11.26

                  Հայկ Մարտիրոսյանը և Լևոն Արոնյանն ամփոփել են ելույթները Բուդապեշտի մրցաշարի կայծակնային փուլում

                  12:15 / 11.11.26

                  Թոփուրիան գնահատել է Արման Ծառուկյանի դեմ հնարավոր մենամարտի հեռանկարները

                  11:25 / 11.11.26

                  Տուն եմ գալիս ու հասկանում, որ… Բելինգհեմն անկեղծացել է իր առօրյա դժվարությունների մասին

                  10:40 / 11.11.26

                  Ինչ պայմանավորվածություն են ձեռք բերել Բարսելոնան և Կառլո Անչելոտին՝ Ռաֆինյայի շուրջ

                  00:35 / 11.11.26

                  Ինչո՞ւ է Յամալը մնացել Բարսելոնայում․ Դե լա Ֆուենտեն բացահայտել է 19-ամյա աստղի վիճակն ու վերադարձի ժամկետը

                  00:10 / 11.11.26

                  Ռեալի առանցքային ֆուտբոլիստը կրկին կարող է դուրս մնալ Ֆրանսիայի հավաքականի կազմից

                  23:29 / 10.11.26

                  🎥📷 Տուֆի գույն, ռետրո ոճ և հղում Գրիզմանին․ Սարդարապատը ներկայացրել է 2026/27 մրցաշրջանի նոր մարզաշապիկները

                  23:11 / 10.11.26

                  Առանց երկու առանցքային խաղացողի, բայց մեծ հավակնություններով․ Կիպրոսի հավաքականը ժամանել է Հայաստան

                  22:49 / 10.11.26

                  🎥 Էդուարդ Սպերցյանը ժամանել է Հայաստանի հավաքականի ճամբար․ հայտնի է՝ ինչով է զբաղվելու ֆուտբոլիստը

                  22:18 / 10.11.26

                  100 օր պաշտոնում և տեսլական մինչև 2040 թվականը. ինչպե՞ս է Արթուր Նազարյանը պատրաստվում վերափոխել հայկական բասկետբոլը

                  21:55 / 10.11.26

                  Աշխարհի 24 լավագույնները՝ մեկ հարկի տակ․ Հայկ Մարտիրոսյանը Բուդապեշտում կմրցի շախմատի գերաստղերի հետ

                  21:21 / 10.11.26

                  Ուշագնացություն մարզման ժամանակ և բուժում հիվանդանոցում․ ինչպե՞ս է իրեն զգում Բավարիայի գլխավոր մարզիչը

                  20:45 / 10.11.26

                  Ո՞վ կժառանգի Մեսսիի լեգենդար 10 համարը․ Սկալոնին ընտրություն է կատարում երկու ֆուտբոլիստի միջև

                  20:22 / 10.11.26

                  Կարող էի նշել Մբապեին կամ Բելինգեմին, բայց ավելի օրիգինալ կգտնվեմ․ Կուկուրելյան՝ Ռեալի լավագույն խաղացողի մասին

                  19:18 / 10.11.26

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Եկել է 7 համարը վերադարձնելու օրը․ Ռոնալդուի հուզիչ հրաժեշտը, աստղային արձագանքներն ու հեռացման կուլիսային պատճառը

                  17:12 / 05,11,26

                  Կարդալ ավելին

                  ՀԱՐԻ ՔԵՅՆԸ՝ ՈՍԿԵ ԳՆԴԱԿԻ ՄՐՑԱՆԱԿԱԿԻՐ

                  02:50 / 27,10,26

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Ռոբին Հուդի հետքերով․․․ Նյուքասլի ֆուտբոլիստի պատճառով վեց ոստիկանական մեքենա է ժամանել դեպքի վայր․ ի՞նչ էր պատահել

                  20:05 / 06.11.26

                  Կարդալ ավելին

                  📷 Գառնի, Քարերի Սիմֆոնիա, Երևան․․․ Կոկորինն այցելել է Հայաստան

                  0:08 / 16.10.26

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.