Վաղը՝ սեպտեմբերի 25-ին, Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրում Հայաստանի ազգային հավաքականը Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Լատվիայի ընտրանուն։
Նախախաղային մամուլի ասուլիսի ընթացքում լրագրողների հարցերին է պատասխանել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Էդուարդ Սպերցյանը։
«Միշտ ասել եմ՝ մեծ պատիվ է խաղալ ազգային հավաքականում։ Տրամադրությունը բարձր է, տրամադրվածությունը՝ մարտական։
Վաղվա խաղում ամեն ինչ կախված է մեզնից․ եթե լավ կատարենք մեր աշխատանքը, կհաջողենք։ Վաղվա խաղը նոր էջ է Հայաստանի ազգային հավաքականի պատմության համար», — նշել է Էդուարդ Սպերցյանը։
Ազգերի լիգայի խաղարկության C2 խմբի առաջին տուրի Հայաստան – Լատվիա հանդիպումը կմեկնարկի ժամը 20:00-ին։


























































