Սեպտեմբերի 24-ին մեկնարկեց ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի 2026/27 մրցաշրջանի խմբային փուլը։ Կայացավ A Լիգայի 3-րդ խմբի առաջին տուրի հանդիպումը Պորտուգալիայի և Ուելսի հավաքականների միջև։
Լիսաբոնում կայացած հանդիպումն ավարտվեց Պորտուգալիայի հավաքականի հաղթանակով՝ 1-0 հաշվով։
Առաջին խաղակեսում գրանցվեց միայն մեկ գոլ․ 22-րդ րոպեին աչքի ընկավ Ժոաու Ֆելիքսը՝ Մենդեշի փոխանցումից։ Երկրորդ խաղակեսում գոլեր չգրանցվեցին և Պորտուգալիան հաղթանակով է մեկնարկում Ազգերի լիգան։
Կրիշտիանու Ռոնալդուն մեկնարկային րոպեներից մասնակցեց հանդիպմանը՝ փոխարինվելով 68-րդ րոպեին։ Նշենք նաև, որ Ռոնալդուի գոլը չեղարկվեց 59-րդ րոպեին խաղից դուրս վիճակի պատճառով։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Երկրորդ տուրում Պորտուգալիայի հավաքականը կհանդիպի Նորվեգիայի, իսկ Ուելսի հավաքականը՝ Դանիայի ընտրանու հետ։
Մրցաշարային աղյուսակը՝ ստորև․
























































