UFC-ի թեթև քաշային կարգի վարկանիշային աղյուսակի երկրորդ համար, Հայաստանը ներկայացնող Արման Ծառուկյանը հայտարարել է, որ ծրագրում է 2027 թվականի սկզբին մենամարտել իր քաշային կարգի գործող չեմպիոն, ամերիկացի Ջասթին Գեյջիի դեմ։
«Ղեկավարությունը գոհ էր իմ ելույթից և ասաց, որ մենք կխոսենք հաջորդ շաբաթ։ Հետո ես հարցրի՝ արդյոք տիտղոսային մենամարտ կստանամ։ Նրանք պատասխանեցին՝ այո։ Իմ հաջորդ մենամարտը լինելու է տիտղոսային։ Ես ցանկանում եմ չեմպիոնական գոտու համար պայքարել Ջասթին Գեյջիի դեմ։ Հուսով եմ՝ այդ մենամարտը կկայանա հաջորդ տարվա սկզբին»,— Ծառուկյանի խոսքերն է մեջբերում X սոցիալական ցանցի FightLuck էջը։
Հիշեցնենք, որ Ծառուկյան – Ռուֆի դիմակայությունը կայացել էր սեպտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը Լոս Անջելեսի Crypto.com արենայում։ Հայ մարտիկը փայլուն հաղթանակ էր տարել՝ առաջին ռաունդի ավարտից ընդամենը 4 վայրկյան առաջ մրցակցին ենթարկելով նոկաուտի։



























































