Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ-Ահլին» ՖԻՖԱ-ի Միջմայրցամաքային գավաթի խաղարկության երկրորդ փուլում արտագնա խաղում պարտություն է կրել հարավաֆրիկյան «Մամելոդի Սանդաունսից»։
Հանդիպումն ավարտվել է դաշտի տերերի՝ 2:1 հաշվով հաղթանակով։
Հաղթողների կազմում դուբլի հեղինակ է դարձել Նունու Սանտուշը՝ աչքի ընկնելով 17-րդ և 80-րդ րոպեներին։ «Ալ-Ահլիի» միակ գնդակը գրանցվել է որպես ինքնագոլ. 19-րդ րոպեին սեփական դարպասը գրավել է հարավաֆրիկյան թիմի դարպասապահ Ռոնվեն Ուիլյամսը։
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, որը սաուդյան ակումբ էր տեղափոխվել «Կրասնոդարից», խաղադաշտում է անցկացրել ողջ հանդիպումը՝ արդյունավետ գործողություններով աչքի չընկնելով:
«Մամելոդի Սանդաունսի» հաջորդ մրցակցի անունը հայտնի կդառնա ավելի ուշ։
Աֆրիկյան թիմը եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի մեքսիկական «Տոլուկայի» և Լիբերտադորեսի գավաթակրի դիմակայության հաղթողի հետ։
Հավելենք, որ փլեյ-օֆֆի այս ցանցի հաղթողը գլխավոր եզրափակիչում ուժերը կչափի մրցաշարի գործող չեմպիոնի՝ ֆրանսիական ՊՍԺ-ի հետ։




























































