Հայաստանի ազգային հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանը գոլի հեղինակ է դարձել Սաուդյան Արաբիայի Պրո լիգայի 2026/27 մրցաշրջանի հինգերորդ տուրի՝ «Ալ-Ռիադի» դեմ դեռևս ընթացող խաղում (3-0)։
Հանդիպման հաշիվը 16-րդ րոպեին բացել է Այվան Թոնին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։ Առաջին խաղակեսի վերջնամասում՝ 43-րդ րոպեին, Էդուարդ Սպերցյանը գրավել է մրցակցի դարպասը՝ նոր ակումբի կազմում հեղինակելով իր երրորդ գոլը։
Արդեն ավելացված ժամանակում՝ 45+2-րդ րոպեին, Ֆրանսիշկու Տրինակուն խփել է նաև երրորդ գնդակը՝ հաշիվը դարձնելով 3-0։
EDUARD SPERTSYAN 🇦🇲 ENCORE LUI ! ⚽️
42’ | Al Ahli 2 — 0 Al Riyadh pic.twitter.com/Wjw0f7B3vx https://t.co/aQVTIJsbZ7
— SPL 🇸🇦 (@ActuSPL) September 4, 2026



























































