Երկրպագուների մի խումբ «Բարսելոնայի» կանանց թիմի ֆուտբոլիստ Քերոլինին շփոթել է տղամարդկանց թիմի ֆուտբոլիստ Ռաֆինյայի հետ։
Միջադեպը տեղի է ունեցել ակումբի մարզադաշտի մոտ։ Երկրպագուները սպասում էին ֆուտբոլիստների դուրս գալուն։ Մոխրագույն մեքենա է կանգնել և շրջապատվել երկրպագուներով, որոնք Քերոլինին շփոթել են Ռաֆինյայի հետ։
Այս սխալը ստիպել է ֆուտբոլիստուհուն կանգնեցնել մեքենան և բացատրել երկրպագուներին, որ ինքը Ռաֆինյան չէ․ նրանից մի քանի րոպե էին խնդրում ինքնագրեր բաժանելու և լուսանկարվելու համար։
«Ես Ռաֆինյան չեմ», — ասել է Քերոլինը:
Այս մրցաշրջանում Ռաֆինյան «Բարսելոնայի» կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ խփելով հինգ գոլ և կատարելով մեկ գոլային փոխանցում։
























































