Կարլո Անչելոտին այցելել է «Ռեալ Մադրիդի» մարզաբազա։ «Ռեալ Մադրիդի» նախկին գլխավոր մարզիչը, որը ներկայումս գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը, հանդիպել է Ժոզե Մոուրինյուի և ֆուտբոլիստների հետ։
«Ես այստեղ եմ երկու կարգավիճակով՝ որպես Բրազիլիայի ազգային հավաքականի մարզիչ և որպես անհատ։ Ես եկել եմ ողջունելու և վերադառնալու այն վայրը, որտեղ շատ ժամանակ եմ անցկացրել, ինչպես նաև հանդիպելու վերականգնվող բրազիլացի ֆուտբոլիստներին։ Հրաշալի առավոտ էր։
Մենք Մոուրինյոյի հետ երկար ժամանակ շատ լավ հարաբերություններ ունենք։ Մենք փոխանակվում ենք մտքերով, հաղորդագրություններով… Ես ուրախ եմ, որ նա այստեղ է։ Նա կարող է օգտագործել այս մեծ ակումբի ուժեղ կողմերը, որը նա շատ լավ գիտի։ Նա լավ կդրսևորի իրեն։ Ժոզեն հիանալի մարզիչ է, և ես վստահ եմ, որ նա այստեղ հիանալի աշխատանք կկատարի։
Կարծում եմ՝ թիմը լավ է պատրաստված՝ նոր ֆւտբոլիստներով, ովքեր մեծ ներդրում կունենան։ Սա հիանալի մրցաշրջան կլինի «Ռեալ Մադրիդի» համար։
«Ռեալ Մադրիդը» իմ տունն է, իմ ընտանիքն է, ամեն ինչ է։ Ես այստեղ հրաշալի ժամանակ եմ անցկացրել և հիանալի հիշողություններ ունեմ։ Ես մարզչից դարձել եմ «Ռեալ Մադրիդի» երկրպագու։ Երբ «Ռեալ Մադրիդը» խաղում է, ես կպած եմ հեռուստացույցին», — ասել է Անչելոտին ակումբի հեռուստաալիքին տված հարցազրույցում։
























































