Արգենտինայի ազգային հավաքականի կիսապաշտպան և «Բոկա Խունիորսի» ավագ Լեանդրո Պարեդեսը աշխարհի առաջնության սկանդալային եզրափակիչից հետո կարող է ավարտել միջազգային կարիերան։ Այս մասին հաղորդում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ աշխարհի առաջնության վճռորոշ խաղում Իսպանիայից կրած պարտությունից հետո Պարեդեսը մասնակցել է զանգվածային ծեծկռտուքի, ինչի պատճառով որակազրկվել է 10 խաղով և տուգանվել։
«Որակազրկմանս, ինչպես նաև Մեսսիի որոշման պատճառով ինձ համար բարդ կլինի շարունակել ելույթներս ազգային թիմում։ Ամեն ինչ այլևս առաջվանը չի լինի։ Ես դեռ չեմ խոսել մարզչի հետ, բայց մենք կզրուցենք, և կտեսնենք, թե ինչ որոշում կկայացնեմ»,- նշել է կիսապաշտպանը։
Լեանդրո Պարեդեսն Արգենտինայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 84 հանդիպում՝ դառնալով աշխարհի չեմպիոն, ինչպես նաև երկու անգամ նվաճելով Ամերիկայի գավաթը։


























































