Անգլիական «Մանչեսթեր Սիթին» պաշտոնական կայքում հայտարարել է «Էվերտոնի» հարձակողական ոճի կիսապաշտպան Իլիման Նդիայեի տրանսֆերի ձեռքբերման մասին։
26-ամյա ֆուտբոլիստի հետ կնքված պայմանագրի ժամկետը նախատեսված է մինչև 2031 թվականը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հաղորդում էին, որ Սենեգալի ազգային հավաքականի խաղացողի տրանսֆերի դիմաց «քաղաքայինները» կվճարեն 76 միլիոն եվրո (65 միլիոն ֆունտ ստեռլինգ)՝ ներառյալ հնարավոր բոնուսները։
Հիշեցնենք, որ Նդիայեն «Էվերտոնի» գույները պաշտպանում էր 2024 թվականի ամռանից։ Այդ ընթացքում նա բոլոր մրցաշարերում հասցրել է մասնակցել 74 հանդիպման՝ իր ակտիվում գրանցելով 17 գոլ և 4 արդյունավետ փոխանցում։ Սենեգալի ազգային հավաքականի կազմում նա անցկացրել է 43 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հեղինակավոր Transfermarkt պորտալի ներկայացրած տվյալներով՝ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 55 միլիոն եվրո։



























































