Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Ջոնաթան Դեյվիդը վարձավճարով տեղափոխվել է Մադրիդի «Ատլետիկո»։ Այս մասին պաշտոնապես հաղորդում է թուրինյան ակումբի մամուլի ծառայությունը։
Վարձակալության պայմանագիրը նախատեսված է մինչև 2026/27 մրցաշրջանի ավարտը։
Հիշեցնենք, որ Դևիդը «Յուվենտուսի» կազմը համալրել էր 2025 թվականի ամռանը՝ ազատ գործակալի կարգավիճակով։ Կանադացի ֆուտբոլիստի նախորդ ակումբը ֆրանսիական «Լիլն» էր։
«Ծեր սինյորայի» կազմում 26-ամյա հարձակվողն անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։ Դեյվիդի գործող պայմանագրի ժամկետը «Յուվենտուսի» հետ ուժի մեջ է մինչև 2030 թվականի ամառը։ Հեղինակավոր Transfermarkt պորտալը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

























































