Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» նախկին գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է այն հարցին, թե ով պետք է այս տարի արժանանա «Ոսկե գնդակին»։ Իսպանացի մասնագետն առանձնացրել է Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնին։
«Հարին արժանի է դրան։ Այն, ինչ նա արել է, գոլերն ու կայունությունը, և թե ինչպես է նա թիմն ավելի լավը դարձնում․ ինձ համար սրանք կարևոր գործոններ են «Ոսկե գնդակի» համար մղվող պայքարում։ Նա անհավանական էր։ Եթե ինձ հարցնեք, ապա «Ոսկե գնդակը» պետք է նվաճի Հարի Քեյնը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Football 24-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում Հարի Քեյնը «Բավարիայի» կազմում անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 61 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Հարձակվողի գործող պայմանագրի ժամկետը մյունխենյան գրանդի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի հունիսի 30-ը։


























































