Իտալական Սերիա Ա-ի երկրորդ տուրում «Ինտերը» արտագնա հանդիպմանը հաղթանակ տարավ «Կալյարիի» նկատմամբ։
Հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 1-0 հաշվով հաղթանակով։ Ներաձուրիի կիսապաշտպան Հաքան Չալհանօղլուն խփեց հանդիպման միակ գոլը (9-րդ րոպեին)։ Հենրիխ Մխիթարյանը, չնայած ընդգրկված էր միլանյան թիմի հայտացուցակում, այդպես էլ խաղադաշտ դուրս չեկավ։
Սա Քրիստիան Կիվուի թիմի համար մրցաշրջանի երկրորդ հաղթանակն էր։ «Ինտերը» ներկայումս գլխավորում է Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը 6 միավորով, մինչդեռ «Կալյարին» 3 միավորով 13-րդ տեղում է։
«Ինտերը» սեպտեմբերի 5-ին տանը կհանդիպի «Նապոլիի» հետ, իսկ սեպտեմբերի 7-ին «Կալյարին» կընդունի «Լեչեին»։
Զուգահեռաբար ընթացող հանդիպմանը «Լացիոն» 1-0 հաշվով հաղթեց «Ջենոային»։
Հանդիպման գոլը՝ ԱՅՍՏԵՂ։
Մրցաշարային աղյուսակն այս պահին․



























































