Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը մասնակցել է «Աստերասի» դեմ հանդիպմանը։
Հունաստանի առաջնության 2-րդ տուրի շրջանակում «Օլիմպիակոսը» մրցակցի հարկի տակ 1-0 հաշվով հաղթեց «Աստերասին»։
Հյուրերի կազմում միակ գոլը խփեց Ժոտան։ Նաիրն առաջին անգամ ընդգրկվել էր իր թիմի մեկնարկային կազմում առաջնության հանդիպմանը․ նա ամբողջական հանդիպում անցկացրեց և դեղին քարտ ստացավ։
«Օլիմպիակոսը» առաջնությունը մեկնարկել է երկու անընդմեջ հաղթանակով։
Ըստ Soccerway-ի՝ Նաիրը լավագույններից մեկն էր խաղադաշտում. նա ստացել է երրորդ ամենաբարձր գնահատականը․

Ըստ Sofascore-ի՝ Նաիրը ևս լավագույններից էր այս հանդիպմանը․




























































