«Ռեալը» մարզումները մայիսի 4-ին չի վերսկսի, ինչպես հաղորդվել էր ավելի վաղ։
Marca-ի փոխանցմամբ՝ «բլանկոսները» մարզումները կվերսկսեն մայիսի 11-ին։ Մինչև վերադառնալը մարզչական ողջ շտաբը և ֆուտբոլիստները COVID-19 թեստեր են հանձնելու։
Սկզբնական շրջանում թիմի մարզումները անհատական բնույթ են կրելու, ինչպես հորդորել է Իսպանիայի առողջապահության նախարարությունը։
Ավելի վաղ Իսպանիայի վարչապետը հայտարարել էր, որ մայիսի 4-ից բոլոր մարզիկները կարող են սկսել մարզվել անհատապես։



























































