Իտալիայի Սերիա Ա-ի 2026/27 թթ. մրցաշրջանի երկրորդ տուրում Թուրինի «Յուվենտուսը» սեփական հարկի տակ 2-0 հաշվով վստահ առավելության հասավ «Պարմայի» նկատմամբ:
Առաջին խաղակեսում երկրպագուները գոլեր չտեսան, սակայն երկրորդ կեսում տանտերերը կարողացան կոտրել մրցակցի դիմադրությունը։ 62-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Նիկո Գոնսալեսը, իսկ հիմնական ժամանակի ավարտին մոտ՝ 88-րդ րոպեին, Տյոն Կոպմեյներսը կրկնապատկեց թուրինյան ակումբի առավելությունը՝ վերջնական կետ դնելով այս դիմակայությունում:
Այս հաղթանակից հետո «Յուվենտուսը» 2 խաղից հետո վաստակեց 6 միավոր և Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակում հավասարվեց առաջատար «Միլանին»՝ լրացուցիչ ցուցանիշներով հանգրվանելով 2-րդ հորիզոնականում: «Պրման» 0 միավորով 17-րդն է:
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Սերիա Ա-ի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․



























































