Երեկ՝ օգոստոսի 28-ին, կայացավ ՈւԵՖԱ-ի Եվրոպա լիգայի 2026/27 մրցաշրջանի լիգայի փուլի վիճակահանությունը: Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանը հեղինակավոր այս մրցաշարի հիմնական փուլում ունի իր ներկայացուցիչը՝ ի դեմս «Արարատ-Արմենիայի»:
Երևանյան ակումբի մամուլի ծառայությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես են թիմի ֆուտբոլիստներն ուշադրությամբ հետևում վիճակահանության ընթացքին: Ամենամեծ ոգևորությունն ու բուռն էմոցիաները գրանցվել են այն պահին, երբ պարզ է դարձել, որ «Արարատ-Արմենիայի» մրցակիցների թվում է լինելու իտալական հռչակավոր «Միլանը», ինչը ֆուտբոլիստները սկսել են ցնծությամբ տոնել։
Եվրոպա լիգայի նոր ձևաչափով անցկացվող հիմնական փուլում «Արարատ-Արմենիան» ուժերը կչափի հետևյալ 8 ակումբների հետ.
- «ԱԶ Ալկմար» (Նիդերլանդներ)
- «Սպարտա» (Չեխիա)
- «Ցելյե» (Սլովենիա)
- ՆԵԿ (Նիդերլանդներ)
- «Միլան» (Իտալիա)
- «Զալցբուրգ» (Ավստրիա)
- «Յագելոնիա» (Լեհաստան)
- «Տորենսե» (Պորտուգալիա)




























































