Գերմանիայի Բունդեսլիգայի 2026/27 թթ. մրցաշրջանի առաջին տուրի մեկնարկային խաղում գործող չեմպիոն «Բավարիան» «Ալիանս Արենայում» խոշոր հաշվով առավելության հասավ «Շտուտգարտի» նկատմամբ (5-1):
Տանտերերի կազմում հանդիպման հաշիվը 21-րդ րոպեին բացեց Դայո Ուպամեկանոն: Երկրորդ խաղակեսի սկզբում՝ 52-րդ րոպեին, հյուրերի ֆուտբոլիստ Ջոշա Վագնոմանը հավասարեցրեց հաշիվը, սակայն ընդամենը 3 րոպե անց (55′) Մայքլ Օլիսեն կրկին առաջ մղեց մյունխենցիներին: 57-րդ րոպեին նույն Վագնոմանը դարձավ ինքնագոլի հեղինակ, իսկ հանդիպման վերջնամասում «Բավարիայի» հաղթանակն էլ ավելի տպավորիչ դարձրին Ալեքսանդր Պավլովիչը (82) և Լուիս Դիասը (90+2):
Այս վստահ հաղթանակից հետո «Բավարիան» վաստակեց 3 միավոր և մրցաշրջանի հենց մեկնարկից գլխավորեց Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ
Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակը՝ ստորև․




























































