Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիային»՝ Եվրոպա լիգայի հիմնական փուլ դուրս գալու պատմական նվաճման կապակցությամբ։
«Շնորհավորում եմ «Արարատ-Արմենիային» պատմական նվաճման համար: Առաջին անգամ հայկական ակումբային ֆուտբոլի պատմության ընթացքում հայաստանյան ակումբը խաղալու է Եվրոպա լիգայի Լիգայի փուլում: Սա իսկապես նշանակալի հաջողություն է հայկական ֆուտբոլի համար: Թող այն դառնա նոր՝ ավելի մեծ ձեռքբերումների ու հաղթանակների սկիզբ»,- նշված է ՀՖՖ նախագահի պաշտոնական ուղերձում, որը հրապարակվել է ֆեդերացիայի ռեսուրսներում:
Հիշեցնենք, որ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» ֆանտաստիկ դրամայից հետո 90+8-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ 1-0 հաշվով հաղթեց ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովային» (ընդհանուր՝ 2-1):
Երևանյան ակումբը դարձավ հայկական ֆուտբոլի պատմության մեջ առաջին թիմը, որը նվաճեց Եվրոպա լիգայի լիգայի փուլի ուղեգիր։
























































