Այսօր՝ օգոստոսի 28-ին Մոնակոյում կայացավ Չեմպիոնների լիգայի խաղարկության լիգայի փուլի վիճակահանությունը։
«Բարսելոնայի» մրցակիցները լիգայի փուլում․
Lիգայի փուլում «Բարսան» տնային խաղեր կանցկացնի «Մանչեսթեր Սիթիի», «Աստոն Վիլլայի», «Ֆեյենորդի» և «Կոմոյի» դեմ։
Արտագայում «Բլաուգրանան» կմրցի ՊՍԺ-ի, «Սպորտինգի», «Գալաթասարայի» և «Սաբահի» հետ։
«Ռեալի» մրցակիցները լիգայի փուլում․
Չեմպիոնների լիգայի ընդհանուր փուլում «Ռեալ Մադրիդը» տնային խաղեր կանցկացնի «Ինտերի», «ՊՍՎ Էյնդհովենի», «ՌԲ Լայպցիգի» և ԼԱՍԿ-ի դեմ։
Մրցակցի հարկի տակ կմրցեն «Արսենալի», «Ռոմայի», «Շախտյորի» և ԱԵԿ-ի հետ։
Նշենք, որ յուրաքանչյուր թիմ լիգայի փուլում ունենալու է 8 մրցակից՝ երկուական մրցակից ամեն զամբյուղից։ Բոլոր թիմերի ընդհանուր արդյունքները (միավորները) հաշվարկվելու են մեկ միասնական մրցաշարային աղյուսակում։ 1-8-րդ տեղը զբաղեցրած թիմերը միանգամից դուրս կգան 1/8-րդ եզրափակիչ, իսկ 9-24-րդ (16 թիմ) տեղերը զբաղեցրած թիմերը կխաղարկեն մնացած 8 ուղեգրերը փլեյ-օֆֆ փուլում։
✅ Վիճակահանության արդյունքները բոլոր թիմերի համար՝ ԱՅՍՏԵՂ։
























































