Ռուսաստանի պրեմիեր լիգայի 14-րդ տուրի բացման խաղում մրցեցին Կազանի «Ռուբինն» ու Եկատերինբուրգի «Ուրալը»: Խաղն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի: Հայաստանի հավաքականի պաշտպան Վարազդատ Հարոյանը եղել է իր թիմի մեկնարկային կազմում և խաղացել առանց փոխարինման:
Այս խաղից հետ «Ուրալը» միավորների քանակը հասցրեց 18-ի և բարձրացավ 6-րդ հորիզոնական: «Ռուբինը» վաստակած 16 միավորով, մնաց 9-րդ հորիզոնականում: