Մասիմիլիանո Ալեգրիի գլխավորությամբ առաջին պաշտոնական խաղում «Նապոլին» Իտալիայի Ա Սերիայի 2026/2027 մրցաշրջանի մեկնարկային տուրում արտագնա հաղթանակ տարավ «Ջենոայի» նկատմամբ։
Ջենովայի «Լուիջի Ֆերարիս» մարզադաշտում կայացած հանդիպումն անցավ լարված պայքարում և ավարտվեց նեապոլիտանական թիմի հաղթանակով՝ 2:0:
Խաղի հիմնական ժամանակում երկար ժամանակ գոլեր չէին գրանցվում, սակայն հանդիպման վերջնամասում հյուրերը կարողացան կոտրել դաշտի տերերի դիմադրությունը: 82-րդ րոպեին հաշիվը բացեց «Նապոլիի» կիսապաշտպան Կևին դե Բրույնեն: Ընդամենը հինգ րոպե անց՝ 87-րդ րոպեին, Անտոնիո Վերգարան կրկնապատկեց թիմի առավելությունն ու ձևակերպեց խաղի վերջնահաշիվը։
Հիշեցնենք, որ Ալեգրին, ով նախկինում գլխավորել է նաև «Միլանը», «Նապոլիի» ղեկը ստանձնել է հուլիսի սկզբին։ Նախորդ մրցաշրջանում նեապոլյան ակումբը 76 միավորով դարձել էր փոխչեմպիոն (չեմպիոնի տիտղոսը նվաճել էր «Ինտերը»՝ 87 միավորով), իսկ «Ջենոան» 41 միավորով եզրափակել էր 16-րդ հորիզոնականը:
Օրվա մյուս հանդիպումներից մեկում «Կալյարին» արտագնա խաղում 1:0 հաշվով կարևոր հաղթանակ տարավ «Պարմայի» նկատմամբ։ Խաղի միակ և հաղթական գոլը հեղինակեց Ալեսանդրո Ռոմանոն։
Առաջնության երկրորդ տուրում, որը կկայանա օգոստոսի 30-ին, «Նապոլին» սեփական հարկի տակ կընդունի «Կոմոյին», իսկ «Ջենոան» կհյուրընկալվի «Լացիոյին»:
Տեսանյութը՝ ԱՅՍՏԵՂ
Մրցաշարային աղյուսակն այս պահին



























































