Ֆուտբոլը՝ թվերով․ Անավարտ լիգայի հետքերով — Armsport.am
11.05.25
Armsport.am
  • ՖՈՒՏԲՈԼ
    • Բոլորը
    • Պորտուգալիա
    • ԱԱ-2026
    • Տրանսֆերային անցուդարձ
    • Կանանց ֆուտբոլ
    • Կոնֆերենցիաների լիգա
    • Լիբերտադորեսի գավաթ
    • ԱԱ
    • Բրազիլիա
    • Եվրո 2024
    • Աշխարհի ակումբային առաջնություն
    • MLS
    • Միջմայրցամաքային գավաթ
    • Սաուդյան Արաբիա
    • Աֆրիկա
    • Ազգերի լիգա
    • Ռուսաստան
    • Արգենտինա
    • Մերոնք դրսում
    • Թվեր և փաստեր
    • Թերթերի շապիկին
    • Ասիայի Չեմպիոնների լիգա
    • Ազգային հավաքական
    • Հայաստան
    • Իսպանիա
    • Անգլիա
    • Իտալիա
    • Գերմանիա
    • Բարձրագույն խումբ
    • Ֆրանսիա
    • Չեմպիոնների լիգա
    • Եվրոպա լիգա
    • Միջազգային ֆուտբոլ

    Ռեալի հետ մեղրամիսը երբեք չի ավարտվում, սկզբում կա կիրք, հետո՝ կապվածություն․ Անչելոտի

    ԲԿՄԱ — Ուրարտու․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

    Ի՞նչ կլինի հետո․․․ Իմ պայմանագրի երկարաձգումը․ Ռաֆինյա

    Ռեա՞լ, թե՞՝ Բարսելոնա․․․ Որ ակումբը կընտրի Հալանդը Լա լիգա տեղափոխվելու դեպքում

    ՄՅՈւ-ն գիտի ինչպես տիտղոս նվաճել, Տոտենհեմը՝ ոչ․ Սքոուլզ

    Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ

    Որքան, ինչ պայմաններով, երբ․․․ Վինիսիուսը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

    Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը վերադարձավ Բունդեսլիգա

    Trending Tags

      • Ազգային հավաքական
      • Հայաստան
      • Իսպանիա
      • Անգլիա
      • Չեմպիոնների լիգա
    • ԹԵՆԻՍ
      • Բոլորը
      • Ուիմբլդոն
      • Roland Garros
      • US Open
      • Australian Open
      • ATP Tour
      • WTA Tour

      Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

      Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

      Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

      Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

      Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

      Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

      Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

      Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

      Trending Tags

      • ԲԱՍԿԵՏԲՈԼ
      • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
      • ԸՄԲՇԱՄԱՐՏ
        • Բոլորը
        • Հունահռոմեական
        • Ազատ ոճի

        Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

        Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

        🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

        Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

        Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

        Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

        Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

        Trending Tags

        • ԾԱՆՐԱՄԱՐՏ
        • ՇԱԽՄԱՏ
        • ԱՅԼ
          • Բոլորը
          • F1
          • Լող
          • Ձողացատկ
          • Հոկեյ
          • Սամբո
          • Թաեքվոնդո
          • Վոլեյբոլ
          • Կիբերսպորտ
          • Ավտոսպորտ
          • Ձյուդո
          • Հեծանվասպորտ
          • Մարմնամարզություն
          • Հրաձգություն
          • Ձմեռային մարզաձևեր
          • Թեթև ատլետիկա
          • Կարատե

          📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

          Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

          Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

          Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

          📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

          Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

          Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

          Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

          Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

          Trending Tags

            • ՍՊՈՐՏ LIFE
          Արդյունք չկա
          Դիտել բոլոր արդյունքները
          Armsport.am
          • ՖՈՒՏԲՈԼ
            • Բոլորը
            • Պորտուգալիա
            • ԱԱ-2026
            • Տրանսֆերային անցուդարձ
            • Կանանց ֆուտբոլ
            • Կոնֆերենցիաների լիգա
            • Լիբերտադորեսի գավաթ
            • ԱԱ
            • Բրազիլիա
            • Եվրո 2024
            • Աշխարհի ակումբային առաջնություն
            • MLS
            • Միջմայրցամաքային գավաթ
            • Սաուդյան Արաբիա
            • Աֆրիկա
            • Ազգերի լիգա
            • Ռուսաստան
            • Արգենտինա
            • Մերոնք դրսում
            • Թվեր և փաստեր
            • Թերթերի շապիկին
            • Ասիայի Չեմպիոնների լիգա
            • Ազգային հավաքական
            • Հայաստան
            • Իսպանիա
            • Անգլիա
            • Իտալիա
            • Գերմանիա
            • Բարձրագույն խումբ
            • Ֆրանսիա
            • Չեմպիոնների լիգա
            • Եվրոպա լիգա
            • Միջազգային ֆուտբոլ

            Ռեալի հետ մեղրամիսը երբեք չի ավարտվում, սկզբում կա կիրք, հետո՝ կապվածություն․ Անչելոտի

            ԲԿՄԱ — Ուրարտու․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

            Ի՞նչ կլինի հետո․․․ Իմ պայմանագրի երկարաձգումը․ Ռաֆինյա

            Ռեա՞լ, թե՞՝ Բարսելոնա․․․ Որ ակումբը կընտրի Հալանդը Լա լիգա տեղափոխվելու դեպքում

            ՄՅՈւ-ն գիտի ինչպես տիտղոս նվաճել, Տոտենհեմը՝ ոչ․ Սքոուլզ

            Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ

            Որքան, ինչ պայմաններով, երբ․․․ Վինիսիուսը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

            Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը վերադարձավ Բունդեսլիգա

            Trending Tags

              • Ազգային հավաքական
              • Հայաստան
              • Իսպանիա
              • Անգլիա
              • Չեմպիոնների լիգա
            • ԹԵՆԻՍ
              • Բոլորը
              • Ուիմբլդոն
              • Roland Garros
              • US Open
              • Australian Open
              • ATP Tour
              • WTA Tour

              Թենիս․ Ծաղկաձորում ITF-ի միջազգային մեծ մրցաշար կանցկացվի

              Քննադատելու փոխարեն, աշխատանք փնտրեք․ Օսական հրապարակում է արել

              Աշխարհի առաջին ռակետը՝ Մադրիդի մրցաշարի հաղթող

              Մադրիդի մրցաշարի այսօրվա հանդիպումները հետաձգվել են

              Սեղանի թենիսի սիրողական մրցաշարի արդյունքում Թեղուտի միջնակարգ դպրոցը 5,5 մլն դրամ կստանա

              Հայաստանի թենիսի ֆեդերացիայի նախագահն այցելել է Վանաձորի թենիսի ակադեմիա

              Մադրիդ․ Խաչանովը դուրս եկավ երրորդ փուլ

              Պպատմության ամենաբարձր վարձատրվող մարզիկների տասնյակը

              Trending Tags

              • ԲԱՍԿԵՏԲՈԼ
              • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
              • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                • Բոլորը
                • Հունահռոմեական
                • Ազատ ոճի

                Արսեն Ջուլֆալակյանը Պանամերիկայի խաղերում արծաթե մեդալ է նվաճել․ հայ մարզիկը գրառում է կատարել

                Հատուկ շնորհակալություն իմ ընկեր Արթուր Ալեքսանյանին․ Ծառուկյանն այցելել է Գյումրի

                🎥 Ոչ ոք մոռացված չէ, ոչինչ մոռացված չէ․ Ծառուկյանն ու Հարությունյանն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

                Ամոյանի ոսկե գոտեմարտը UWW-ի երկրապագուների կողմից լավագույնն է ճանաչվել Եվրոպայի առաջնությունում

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը պարտվեց բրոնզե մեդալի համար գոտեմարտում

                Ըմբշամարտի ԵԱ․ Արթուր Ալեքսանյանը չի պայքարի բրոնզե մեդալի համար

                Ըմբշամարտի ԵԱ․ Սամվել Գրիգորյանը հաղթեց Իսլամ Ալիևին․ նա կպայքարի բրոնզե մեդալի համար

                Արթուր Ալեքսանյանն այսօր ԵԱ-ում կպայքարի բրոնզե մեդալի համար

                Trending Tags

                • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                • ՇԱԽՄԱՏ
                • ԱՅԼ
                  • Բոլորը
                  • F1
                  • Լող
                  • Ձողացատկ
                  • Հոկեյ
                  • Սամբո
                  • Թաեքվոնդո
                  • Վոլեյբոլ
                  • Կիբերսպորտ
                  • Ավտոսպորտ
                  • Ձյուդո
                  • Հեծանվասպորտ
                  • Մարմնամարզություն
                  • Հրաձգություն
                  • Ձմեռային մարզաձևեր
                  • Թեթև ատլետիկա
                  • Կարատե

                  📷 Մեկնարկել է Արարատ Նազարբեկյանի գավաթ ձյուդոյի միջազգային մրցաշարը

                  Յուրա Զալյանը՝ կարատեի ԵԱ-ի բրոնզե մեդալակիր

                  Կարատեի ԵԱ․ Գոռ Ներսիսյանը՝ բրոնզե մեդալակիր

                  Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆբ-ի

                  📷 Երևանում կայացել է կարատեի Եվրոպայի առաջնության բացման արարողությունը

                  Երևանում մուայթայի միջազգային մրցաշար է անցկացվել

                  Երևանում կայանալիք կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնության պրոմո հոլովակը

                  Անցկացվել է Երևանում կայանալիք վոլեյբոլի Եվրոպայի Մ16 առաջնության վիճակահանությունը

                  Հայաստանի երկու ներկայացուցիչ՝ Աշխարհի գավաթի բացարձակ հաղթող

                  Trending Tags

                    • ՍՊՈՐՏ LIFE
                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  Armsport.am
                  Գլխավոր ԱՐՄՍՊՈՐՏ ArmSport-ի դիտակետում

                  Ֆուտբոլը՝ թվերով․ Անավարտ լիգայի հետքերով

                  ArmSport-ի դիտակետում, ՖՈՒՏԲՈԼ, Ֆրանսիա
                  04.05.20 / 11:44
                  0

                  Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիան որոշում է կայացրել առժամկետ դադարեցնել առաջին և երկրորդ լիգաների առաջնությունները:

                  «Ֆեդերացիան հաշվի է առել վարչապետ Էդուար Ֆիլիպի հայտարարությունը։ Իշխանության կողմից ընդունված քայլերը թույլ չեն տալիս դիտարկել մրցաշրջանը վերսկսելու հնարավորությունը։ Ֆրանսիայի Ֆուտբոլի ֆեդերացիան Ֆրանսիայի Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգային (LFP) առաջարկում է հնարավորինս շուտ ամփոփել Լիգա 1-ի և Լիգա 2-ի մրցաշրջանի արդյունքները և 2020/21 մրցաշրջանում գործունեությունը վերսկսելու նախագիծ մշակել»,- ասվում է ֆեդերացիայի տարածած հաղորդագրության մեջ։

                  Մրցաշրջանի արդյունքների հնարավորինս շուտ ամփոփումը չուշացավ․ ակումբների մրցաշրջանի արդյունքները կորոշվեն մրցաշարային աղյուսակի ներկայիս դասավորվածությամբ: Սա նշանակում է, որ 2019/20 մրցաշրջանում Ֆրանսիայի չեմպիոն է հռչակվում ՊՍԺ-ն: Չեմպիոնների լիգայում, բացի փարիզցիներից, կխաղան նաև «Մարսելը» և «Ռենը», որոնք համապատասխանաբար զբաղեցրել են 2-րդ և 3-րդ տեղերը:

                  Եվրոպա լիգայում Ֆրանսիան կներկայացնեն «Լիլը» (4-րդ տեղ), «Ռեյմսը» (5-րդ) և «Նիցցան» (6-րդ): «Ամյենը» (19-րդ) և «Թուլուզը» (20-րդ) դուրս են մնում առաջնությունից և հաջորդ մրցաշրջանում կմեկնարկեն արդեն Լիգա 2-ում:

                  Արժե նաև նշել, որ «Լիոնը» (7-րդ տեղ) 1997 թվականից ի վեր առաջին անգամ կմնա առանց եվրագավաթների:


                  ⚽ Ովքե՞ր են գոհ

                  Գոհ են համեմատաբար քիչ թվով ակումբներ։ Իհարկե, դժգոհելու առիթ չունի ՊՍԺ-ն, նույնը կարելի է ասել «Մարսելի» և «Ռենի» մասին, որոնք ավելի շատ մտածում էին լավագույն եռյակում տեղը պահպանելու մասին, քան թե փարիզեցիների հետ չեմպիոնական մրցավազքին մասնակցելու համար։ Քչերն էին կասկածում, որ ՊՍԺ-ն արժանի է չեմպիոնության՝ 12 միավորի առավելությունը քիչ չէ՝ դեռ չհաշված, որ Նեյմարն ու ընկերները մեկ հանդիպում էլ պակաս էին անցկացրել մոտակա մրցակիցներից։

                  Գոհ են նաև «Նիմը», «Դիժոնը», «Սենտ Էտյենը»․ ոչ ստաբիլ խաղ ցուցադրող այս թիմերից յուրաքանչյուրը 10 տուր հետո կարող էր հայտնվել «Ամյենի» տեղում։ «Թուլուզի» դեպքում «գոհ» կամ «դժգոհ» արտահայտությունները տեղին չեն լինի․ թիմն ակնհայտ հետնապահն էր այս մրցաշրջանում, սակայն, խոստովանեմ՝ ցավալի է, որ Ֆրանսիայի ամենամեծ քաղաքներից մեկը կզրկվի իր ներկայացուցչից Լիգա 1-ում։

                  Շատ գոհ են նաև Լիգա 2-ի ներկայացուցիչները՝ «Լորյանն» ու «Լանսը», որոնք մարզական տեսանկյունից դեռ չէին ապահովել իրենց մուտքը ֆրանսիական ակումբային էլիտա։ Նրանք ընդամենը հմապատասխանաբար 2 և 1 միավորով էին առաջ իրենց անմիջական հետապնդողներից։

                  Այո, այս դեպքում միանշանակ կարելի է ասել, որ մրցաշրջանի դադարեցումը հենց 28-րդ տուրում աշխատեց ի օգուտ այս դուետի։


                  ⚽ Ովքե՞ր են դժգոհ

                  Իսկ ահա բացասկան էմոցիաներ վերապրող թիմերի քանակն ավելի շատ է։ Եվ դա վերաբերվում է հիմնականում եվրագավաթային տեղերի համար պայքարող թիմերին։ Մրցաշրջանի առաջին կեսը անհաջող մեկնարկած «Լիլը», մոտավորապես աշնան վերջից սկսած, բավականին լավ սկսեց հանդես գալ և ընդհուպ մոտեցավ լավագույն եռյակին։ Թիմն արդարացիորեն հավակնություններ ուներ 2020/21 մրցաշրջանում ՉԼ-ում հանդես գալու։ Ընդամենը 1 միավոր էր բաժանում «Լիլին» «Ռենից», և առաջիկա 10 տուրերի ընթացքում կարող էր ամեն ինչ փոխվել։ «Նիցցան» և «Ռեյմսը»․․․ նրանք, կարծում եմ, դժգոհողների խմբից չեն, ընդհակառակը, ինչ-որ տեղ պետք է գոհ լինեն, որ հայտնվել են եվրագավաթային գոտում։ Չնայած, տեսականորեն կարող էին պայքարել նաև լավագույն եռյակում հայտնվելու համար, սակայն այստեղ գլխավոր բառն է՝ «տեսականորեն»։

                  «Լիոն» ․․․ ահա թե ո՛ր թիմն է հավանաբար ամենից զայրացած Պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի որոշումից։ Դեռ 10 տուր կար առջևում, իսկ «Լիոնը» ընդամենը մեկ միավորով էր ետ մնում եվրագավաթային 6-րդ տեղից։ Ինչ-որ տեղ անարդարացի էր նրանց համար, սակայն մյուս կողմից․․․ ոչ ոք մեղավոր չէ, որ նրանք բավականին անհաջող մեկնարկեցին այս մրցաշրջանում՝ միավորներ բաժանելով կարգով ավելի ցածր թիմերին։ Բայց մյուս կողմից էլ, մարզական տեսանկյունից, միևնույն է, ցանկալի կլիներ, որ բոլոր թիմերն իրենց եվրագավաթային ուղեգրերը ստանային խաղադաշտում, ոչ թե այսպիսի որոշումից հետո։ «Լիոնի» ճակատագիրը կիսում են նաև «Մոնակոն», «Մոնպելյեն», «Նանտը», «Բորդոն»․ նրանք բոլորն էլ շատ լավ հնարավորություն ունեին հաջորդ մրցաշրջանում մասնակցելու եվրագավաթներին։ Համենայն դեպս, այժմ ունենք այն, ինչ ունենք․․․

                  Վերևում խոսեցինք Լիգա 2-ի հաջողակների մասին՝ «Լորյանի» ու «Լանսի»։ 28 խաղից հետո նրանք վաստակել էին 54 և 53 միավոր։ Իսկ ահա նրանց հաջորդող «Այաչոն» իր ակտիվում ուներ 52 միավոր, «Տրոյան»՝ 51, «Կլերմոնը»՝ 50․ դադարեցվեր մրցաշրջանը մեկ տուր ուշ՝ այս տրիոյից յուրաքանչյուրը կարող էր «շահել» Լիգա 1-ում հանդես գալու իրավունք։


                  ArmSport-ի պատրաստած սկետչը՝ այս թեմայի առթիվ։


                  ⚽ Թիմերի արդյունավետությունը

                  28 տուրերում անցկացված 279 հանդիպումներում գրանցվել է 704 գոլ՝ 2,5 գոլ մեկ խաղում։ Ամենաարդյունավետ թիմին գուշակելը դժվար չէ․ Ֆրանսիական լիգայի վերջին տարիների դոմինանտը՝ ՊՍԺ-ն, ամենաարդյուավետն է նաև Եվրոպայում։ 75 գոլ 27 խաղում․ ստացվում է միջինը 2,77 գոլից ավել յուրաքանչյուր խաղում։ Թիմի գլխավոր ռմբարկուն Կիլիան Մբապեն է, ով իր հաշվին ունի 18 խփած գնդակ, նրան հաջորդում են Նեյմարը (13 գոլ) և Մաուրո Իկարդին (12 գոլ)։ 43 գոլ 75-ից երեք ֆուտբոլիստների հաշվին․․․ ֆանտաստիկ է։

                  «Ռեյմսը» այս մրցաշրջանում բավականի հաջող է հանդես գալիս, իսկ պաշտպանությունում՝ լավագույններից մեկն է Եվրոպայում։ Ընդ որում, Ֆրանսիայի վեցակի չեմպիոնը (60 տարի առաջ) ավելի քիչ գնդակ է բաց թողել՝ 21, քան փարիզյան գրանդը՝ ՊՍԺ-ն, որը 24 գնդակ է ընդունել սեփական դարպասը։ Սակայն, ինչպես ասում են, մեդալն ունի երկու կողմ․ «Ռեյմսը» գրավել է մրցակիցների դարպասը 26 անգամ․ ավելի քիչ գնդակ խփել է միայն առաջնության հետնապահը՝ «Թուլուզը» (22):

                  Պարադոքսալ է՝ առաջնության ամենաանարդյունավետ թիմերից մեկը հանդես է գալու Եվրոպա լիգայում, իսկ առաջնության երկրորդ ու երրորդ արդյունավետ թիմերը՝ «Մոնակոն» (44 գոլ) ու «Լիոնը» (42), եվրագավաթներից դուրս մնացին։ Եվս մեկ ապացույց, որ կարևորը խփած գոլերի քանակը չէ, այլ արդյունքը։ Սակայն «Ռեյմսի» վերը նշված արդյունքը՝ կապված քիչ գնդակ բաց թողնելու հետ, ևս արժանի է գովասանքի։


                  ⚽ Լիգա 1-ի 2019/20 մրցաշրջանի խորհրդանշական հավաքականը

                  France Football-ը ներկայացրել է Ֆրանսիայի առաջնության խորհրդանշական հավաքականը 2019/20 մրցաշրջանի համար՝ ֆուտբոլիստների միջին գնահատականով: Խորհրդանշական հավաքականում ընդգրկված էին ՊՍԺ-ի 5 խաղացողներ, 3-ը՝ «Ռենի», 2-ը՝ «Ռեյմսի» և մեկը «Մոնակոյի» խաղացող:

                  Լիգա 1-ի խորհրդանշական հավաքականը հետևյալն է.

                  Դարպասապահ ՝ Պրեդրագ Ռայկովիչ («Ռեյմս», միջին գնահատականը – 5,96)։
                  Պաշտպաններ ՝ Ամարի Տրաորե («Ռեն», 5.41), Տիագո Սիլվա (ՊՍԺ, 5.75), Յունես Աբդելհամիդ («Ռեյմս», 5.64), Ֆետու Քրիստիան Մաուսա («Ռեն», 5.59):
                  Կիսապաշտպաններ՝ Մարկո Վերատի (ՊՍԺ, 6), Էդուարդո Կամավինգա («Ռեն», 6.13), Անխել Դի Մարիա (ՊՍԺ, 6.17):
                  Հարձակվողներ ՝ Կիլիան Մբապե (ՊՍԺ, 6.35), Նեյմար (ՊՍԺ, 6.07), Վիսամ Բեն-Յեդեր («Մոնակո», 5.84):


                  ⚽ Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստը

                  Ամենադժվարը լիգայի լավագույն ֆուտբոլիստին ընտրելն է։ Այստեղ բոլորիս կարծիքները կարող են տարբեր լինել։ Լավագույն ֆուտբոլիստի ընտրությունն իր մեջ ներառում է թե՛ օբյեկտիվ (վիճակագրություն, ցուցանիշ), թե՛ սուբյեկտիվ ասպեկտներ։ Լավագույնին ամենայն հավանականությամբ պետք է փնտրել ՊՍԺ-ի ճամբարում․ Նեյմարը վնասվածքի պատճառով բաց է թողել մրցաշրջանի կեսը՝ չնայած աչքի է ընկել 13 գոլով, Մբապեն և Իկարդին մասնակցել են ՊՍԺ-ի հանդիպումների մոտ 2/3-ին, իսկ ահա Դի Մարիան բաց է թողել ընդամենը մեկ հանդիպում։ Արգենտինացի կիսապաշտպանը լավագույն դիսպետչերն է Լիգա 1-ում՝ 14 գոլային փոխանցում․ այդ ցուցանիշով երկրորդ տեղում գտնվող Սլիմանին «Մոնակոյից» իր ակտիվում ունի 7 գոլային փոխանցում։ Շշմեցուցիչ տարբերություն է , համաձայնվեք։ Դի Մարիան իր հաշվին ունի նաև 8 խփած գնդակ, և գոլ+պաս համակարգով՝ որը կազմում է 22 միավոր (8+14), նա միայն զիջում է իր թիմակից Մբապեին` 18 գոլ+5 գոլային փոխանցում (18+5)։ Ո՞վ է Լիգա 1-ի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստը, միգուցե մեկ ա՞յլ խաղացող։ Առաջարկում ենք թողնել Ձեր կարծիքը մեկնաբանություններում։


                  ⚽ Գլխավոր ռմբարկուները

                  Իսկ այստեղ արդեն երկիշխանություն է․ «Մոնակոյի» գոլահար Բեն Յեդերը և ՊՍԺ-ի առաջատարներից մեկը՝ Մբապեն, իրենց ակտիվում ունեն 18-ական գոլ։ Հավանաբար այս երկու խաղացողներին էլ կտրվի մրցաշրջանի ոսկե խաղակոշիկը։ Բավականին լավ մրցաշրջան անցկացրեցին նաև նիգերիացի հարձակվող Օսիմենը և առաջնության հայտնություն դարձած Դիալոն, ովքեր ներկայումս հայտնվել են ԱՊԼ-ի մի շարք ակումբների դիտակետում։

                  Վար Բաբայան

                  Շարքի նախորդ մասերը

                  Ֆուտբոլիստների «արտահանումը» Բրազիլիայից մինչև Հայաստան

                  Աշխարհի ամենաթանկարժեք 10 դարպասապահները

                  Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ ֆուտբոլիստների եռյակները

                  Թոփ լիգաների ամենահուսալի պաշտպանություն ունեցող 10 թիմերը

                  Գոլային փոխանցումների քանակով լավագույն ֆուտբոլիստները թոփ առաջնություններում

                  Թոփ-5 լիգաների ամենաարդյունավետ թիմերը

                  Թեգեր: #լիգա-1#լիոն#մարսել#մոնակո#նիցցա#պսժ#ռեյմսլիլռենՎար Բաբայանֆրանսիայի-առաջնություն
                  ԿիսվելՈւղարկելԿիսվելԿիսվել

                  ՆՄԱՆԱՏԻՊ ԼՈՒՐԵՐ

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  28.04.25

                  Ռեալը նոր դարպասապահ է փնտրում. թեկնածուները երեքն են

                  17.04.25

                  🎥 Բորուսիան կամային հաղթանակ տոնեց և դուրս եկավ քառորդ եզրափակիչ

                  12.03.25

                  Բարսելոնան նոր դարպասապահ է փնտրում. ցուցակում կա երեք թեկնածու

                  06.03.25

                  ԼՐԱՀՈՍ

                  Ռեալի հետ մեղրամիսը երբեք չի ավարտվում, սկզբում կա կիրք, հետո՝ կապվածություն․ Անչելոտի

                  14:41 / 11.05.25

                  ԲԿՄԱ — Ուրարտու․ մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր

                  14:30 / 11.05.25

                  Ի՞նչ կլինի հետո․․․ Իմ պայմանագրի երկարաձգումը․ Ռաֆինյա

                  14:08 / 11.05.25

                  Ռեա՞լ, թե՞՝ Բարսելոնա․․․ Որ ակումբը կընտրի Հալանդը Լա լիգա տեղափոխվելու դեպքում

                  13:48 / 11.05.25

                  ՄՅՈւ-ն գիտի ինչպես տիտղոս նվաճել, Տոտենհեմը՝ ոչ․ Սքոուլզ

                  13:07 / 11.05.25

                  Եթե չստանամ Ոսկե գնդակը, միևնույն է, իմ կարիերան հաջողված է․ Սալահ

                  12:45 / 11.05.25

                  Որքան, ինչ պայմաններով, երբ․․․ Վինիսիուսը վերջնական որոշում է կայացրել իր ապագայի վերաբերյալ

                  12:08 / 11.05.25

                  Գերմանիայի ամենատիտղոսակիր ակումբներից մեկը վերադարձավ Բունդեսլիգա

                  11:44 / 11.05.25

                  📷 Քեյնն առաջին անգամ իր կարիերայում գլխավերևում պահեց տիտղոսը

                  11:11 / 11.05.25

                  Անչելոտին նշել է իր համար երեք անմոռանալի հանդիպումները՝ Ռեալի ղեկին

                  10:48 / 11.05.25

                  🎥 Մեսսիի գոլը չփրկեց Ինտեր Մայամիին խոշոր հաշվով պարտությունից

                  10:30 / 11.05.25

                  Սերլոտը՝ Լա լիգայի պատմության բացարձակ ռեկորդակիր

                  10:10 / 11.05.25

                  Իրավիճակը Լիգա 1-ում՝ վերջին տուրից առաջ․ Եվս երկու ակումբ նվաճեց ՉԼ-ի ուղեգիր

                  01:30 / 11.05.25

                  🎥 Ատլետիկոն ջախջախեց Ռեալ Սոսյեդադին․ Սերլոտը պոկեր ձևակերպեց

                  00:58 / 11.05.25

                  Ռոնալդուն հնարավոր է վերադառնա Եվրոպա

                  00:18 / 11.05.25

                  🎥 Ֆանտաստիկա․․․ Սերլոտը 30 րոպեում պոկեր է ձևակերպել Ռեալ Սոսեյդադի հետ հանդիպմանը

                  23:41 / 10.05.25

                  Ռեալի հայտացուցակը Բարսելոնայի հետ հանդիպման համար

                  23:08 / 10.05.25

                  ԱՊԼ-ում որոշվեց եվրագավաթների ևս մեկ մասնակից

                  22:48 / 10.05.25

                  Կրասնոդարը պարտվեց ԲԿՄԱ-ին․ Չեմպիոնության համար մրցավազքն էլ ավելի սրվեց

                  22:35 / 10.05.25

                  📷 Ցտեսություն, Թոմաս․․․ Մյուլերը վերջին տնային հանդիպումն անցկացրեց Մյունխենում

                  22:25 / 10.05.25

                  Բեռնել ավելին

                  ՄԵՐ ԴԻՏԱԿԵՏՈՒՄ

                  ArmSport-ի դիտակետում

                  Լիվերպուլ, նա-նա-նա-նա․․․ Բարև՝ 20․ Գլխավոր հերոսները, հաջողության գրավականը և ֆանտաստիկ մթնոլորտ Էնֆիլդում

                  21:45 / 28,04,25

                  Կարդալ ավելին

                  Հեքիաթը շարունակվում է․․․ Ռեքսհեմը դուրս եկավ Չեմպիոնշիփ, Ռայան Ռեյնոլդսի ակումբը յուրահատուկ ռեկորդ է գրանցել

                  23:41 / 26,04,25

                  ՍՊՈՐՏ LIFE

                  Անգլիա

                  Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը հաղթել է շախմատի մրցաշարում՝ ստանալով 15000 ֆունտ մրցանակ

                  22:08 / 05.05.25

                  Կարդալ ավելին

                  OnlyFans-ի աստղին արգելել են մուտք գործել Նոթինգհեմի մարզադաշտ

                  15:45 / 02.05.25

                  Armsport

                  Armsport.am-ը լուսաբանում է հայկական ու միջազգային սպորտի կարևոր իրադարձությունները: Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Armsport.am-ին պարտադիր է: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

                  Փնտրել ըստ կատեգորիայի

                  • ՖՈՒՏԲՈԼ
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ԹԵՆԻՍ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                  • ԱՅԼ
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                  • Հասցե: Հայաստան, Երևան, Դավիթ Անհաղթ 23
                  • [email protected]

                  Գովազդի համար` [email protected]

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.

                  Արդյունք չկա
                  Դիտել բոլոր արդյունքները
                  • ՖՈՒՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԳԱՅԻՆ ՀԱՎԱՔԱԿԱՆ
                    • ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԽՈՒՄԲ
                    • ՀԱՅԱՍՏԱՆ
                    • ԱՆԳԼԻԱ
                    • Իսպանիա
                    • ԳԵՐՄԱՆԻԱ
                    • ԻՏԱԼԻԱ
                    • ՖՐԱՆՍԻԱ
                    • ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ԼԻԳԱ
                    • ԵՎՐՈՊԱ ԼԻԳԱ
                    • ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՒՏԲՈԼ
                    • Կոնֆերենցիաների լիգա
                  • ԹԵՆԻՍ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ATP TOUR
                    • AUSTRALIAN OPEN
                    • ROLAND GARROS
                    • US OPEN
                    • WTA TOUR
                    • ՈՒԻՄԲԼԴՈՆ
                  • ԲԱՍԿԵՏԲՈԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • NBA
                  • ԲՌՆՑՔԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • MMA
                    • UFC
                  • ԸՄԲՇԱՄԱՐՏ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱԶԱՏ ՈՃԻ
                    • Հունահռոմեական
                  • ԾԱՆՐԱՄԱՐՏ
                  • ՇԱԽՄԱՏ
                  • ԱՅԼ
                    • ԲՈԼՈՐԸ
                    • ԱՎՏՈՍՊՈՐՏ
                    • ԿԻԲԵՐՍՊՈՐՏ
                    • ՁՅՈՒԴՈ
                    • Վոլեյբոլ
                  • ՍՊՈՐՏ LIFE
                  • ՄԵԴԻԱ
                  • ՀԱՅ
                    • РУС

                  Copyright © 2024 Armsport.am All rights reserved.