Ֆրանսիայի ազգային հավաքականի ավագ և հարձակվող Կիլիան Մբապեն արձագանքել է լեգենդար Զինեդին Զիդանի՝ «Եռագույնների» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելու լուրին։ Այդ մասին պաշտոնապես հայտարարվեց երեքշաբթի՝ հուլիսի 28-ին։
«Բարի գալուստ տուն»,- սոցցանցերի իր էջում գրել է Մբապեն։
Հիշեցնենք, որ Զիդանի հետ կնքված պայմանագիրը նախատեսված է մինչև 2030 թվականը։
Անվանի մասնագետը մարզչական աշխատանքով չէր զբաղվում 2021 թվականից։ Նախկինում նա երկու անգամ գլխավորել է Մադրիդի «Ռեալը» (2016-2018թթ․ և 2019-2021թթ․)։
Նրա գլխավորությամբ «արքայական» ակումբը նվաճել է 11 տիտղոս՝ այդ թվում երեք անգամ անընդմեջ հաղթելով Չեմպիոնների լիգայում։
Հավելենք, որ Կիլիան Մբապեն Ֆրանսիայի հավաքականի կազմում ընդհանուր առմամբ անցկացրել է 106 հանդիպում և դարձել 66 գոլի հեղինակ։


























































