«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը, ով ավարտված մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բարսելոնայում», վերջնականապես հասկացել է, որ չի մնա կատալոնական ակումբում։
Անգլիացու այս որոշման վրա ազդել է այն փաստը, որ «կապտանռնագույնները» Դորտմունդի «Բորուսիայից» ձեռք են բերել եզրային հարձակվող Կարիմ Ադեյեմիին։ Այս մասին հայտնում է Sport.es-ը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ Ռեշֆորդը «փոքր-ինչ նեղացած է» «Բարսելոնայից», քանի որ կարծում էր, թե ակումբն ավելի երկար կպայքարի իր տրանսֆերը գնելու համար, քան ստացվեց իրականում: Նշվում է, որ հանուն Կատալոնիայում մնալու ֆուտբոլիստը պատրաստ էր անգամ աշխատավարձի նվազեցման:
Այժմ Ռեշֆորդը համակերպվել է այն մտքի հետ, որ նախամրցաշրջանային պատրաստությունը կանցկացնի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, քանի որ մանկունիացիների գլխավոր մարզիչ Մայքլ Կարիկը հույսեր է կապում նրա հետ:
Ընդգծվում է նաև, որ Ռեշֆորդը պատրաստ կլինի հեռանալ «կարմիր սատանաների» ճամբարից, եթե հարմար առաջարկ ստանա եվրոպական թոփ-ակումբներից մեկի կողմից։ Խաղացողը կտրականապես չի դիտարկում Սաուդյան Արաբիա տեղափոխվելու տարբերակը:
Հիշեցնենք, որ ավարտված մրցաշրջանում հարձակվողը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 49 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 14 արդյունավետ փոխանցման հեղինակ:




























































