Կաբո Վերդեի հավաքականի դարպասապահ Վոզինյան պատմել է, թե ինչպես է իր կյանքը փոխվել Աշխարհի առաջնության ժամանակ ձեռք բերված ժողովրդականության շնորհիվ։
2026 թվականի Աշխարհի առաջնությունում Կաբո Վերդեն դուրս մնաց 1/8 եզրափակիչից՝ 3-2 հաշվով պարտվելով Արգենտինային։ Մրցաշարից առաջ Վոզինյայի Ինստագրամի էջն ուներ 56,000 հետևորդ. 40-ամյա դարպասապահն այժմ ունի 29.3 միլիոն հետևորդ։
— Մարդկանց մեծ մասը չգիտեր երկիրը, չէր ճանաչում քեզ, իսկ հիմա մարդիկ խելագարվում են, երբ տեսնում են քեզ փողոցում։ Պատմիր ինձ, թե ինչպիսին է այդ զգացողությունը։
— Ես շատ շնորհակալ և ուրախ եմ իմ կյանքում տեղի ունեցած ամեն ինչի համար։ Իհարկե, ես ընդհանրապես չէի սպասում դրան։ Բայց դա խելագարության պես էր։ Ես ֆուտբոլ եմ խաղում, այնպես որ սովոր եմ շփվել մարդկանց հետ։ Բայց ես չէի սպասում այն, ինչ հիմա կատարվում է, և երբեմն դա դժվար է ինձ համար» Մենք՝ Կաբո Վերդեում, շատ հյուրընկալ ենք․ օրինակ՝ մենք կարող ենք դրսում պատրաստել և մարդկանց դռան մոտ ուտել, բայց հիմա ես չեմ կարողանա դա անել։
Բայց, վերջիվերջո, ես շատ ուրախ եմ։ Նախկինում, երբ մենք ասում էինք, որ Կաբո Վերդեից ենք, մարդիկ հարցնում էին, թե որտեղ է դա։ Հիմա մենք մեր երկիրը ցույց ենք տվել աշխարհին, և այլևս կարիք չունենք բացատրելու դա։ Կարծում եմ՝ սա լավագույն բանն է, որ կարող էր պատահել, — մեջբերում է Վոզինյային CBS-ը։
























































