«Ալաշկերտի» նախկին գլխավոր մարզիչ, ներկայումս ֆուտբոլային փորձագետ Ալեքսանդր Գրիգորյանը կիսվել է աշխարհի 2026 թվականի առաջնության լավագույն ռմբարկուի մրցավազքի վերաբերյալ իր կարծիքով։
Ներկայումս ցուցակը գլխավորում են արգենտինացի Լիոնել Մեսսին և ֆրանսիացի Կիլիան Մբապեն, որոնք դարձել են ութական գոլի հեղինակ։
«Նրանցից ո՞վ կդառնա լավագույն ռմբարկուն։ Կցանկանայի, որ դա, այնուամենայնիվ, Մեսսին լիներ, քանի որ Մբապեի մոտ ամեն ինչ դեռ առջևում է»,- նշել է մասնագետը «Матч ТВ» հեռուստաալիքի եթերում։
Հիշեցնենք, որ Արգենտինայի և Ֆրանսիայի ազգային հավաքականները նվաճել են աշխարհի առաջնության կիսաեզրափակիչի ուղեգիր։ Լիոնել Սկալոնիի գլխավորած թիմը կմրցի Անգլիայի ընտրանու դեմ, իսկ «եռագույններին» կդիմակայի Իսպանիայի հավաքականը։
Մունդիալի կիսաեզրափակիչի հանդիպումները կկայանան հուլիսի 14-ին և 15-ին։ Խաղերի մեկնարկը կտրվի Երևանի ժամանակով 23:00-ին։

























































