ՊՍԺ-ն հետաքրքրություն է ցուցաբերում Զիոն Սուզուկիի տրանսֆերը ձեռք բերելու հարցում, հայտնում է Gazzetta dello Sport-ը։
Փարիզյան ակումբն արդեն սկսել է բանակցություններ, և դրանք արագորեն ընթանում են։ Դարպասապահը մոտ է «Պարմայից» հեռանալուն։ Իտալական ակումբն իր հերթին արդեն պայմանագիր է կնքել Ջովանի Դաֆարոյի հետ «Յուվենտուսից»՝ որպես ճապոնացուն փոխարինող։
«Պարմայի» դարպասապահը գտնվում է նաև «Յուվենտուսի» դիտակետում․ եթե Էմիլիանո Մարտինեսի տեղափոխությունը չկայանա, թուրինցիները պատրաստ են միանալ Զիոնի տրանսֆերային մրցավազքին։
Ավելին, եթե Էմիլիանո Մարտինեսը տեղափոխվի «Յուվենտուս», «Աստոն Վիլան» իր հերթին ևս դիտարկում է Սուզուկիի տրանսֆերի տարբերակը։ Իրավիճակին հետևում են նաև այլ ակումբներ, մասնավորապես «Լիդսը» և «Նյուքասլը»։
Համենայն դեպս, այս պահին ֆավորիտը ՊՍԺ-ն, քանի որ հենց ֆրանսիական ակումբն է ակտիվ բանակցություններ վարում տրանսֆերի շուրջ։
























































