Իսպանիայում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարել է, որ ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստները ֆրանսիացիներ են։
«Առանց բանավեճի մեջ մտնելու, արժե հիշել փաստերը։
Ֆրանսիայի ազգային հավաքականի բոլոր ֆուտբոլիստները ֆրանսիացիներ են։ 26 ֆուտբոլիստներից 23-ը ծնվել են Ֆրանսիայում։ Երկրից դուրս ծնված երեք ֆուտբոլիստները նույնպես ֆրանսիացիներ են», — ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։
Ավելի վաղ Իսպանիայի նախկին վարչապետ Մարիանո Ռահոյը, խոսելով 2026 թվականի Աշխարհի առաջնության կիսաեզրափակչում Ֆրանսիայի հետ կայանալիք խաղի մասին, ասել էր. «Նրանք ունեն ֆանտաստիկ կազմ, չնայած առանց ֆրանսիացի ֆուտբոլիստների։ Ես զգացողություն ունեմ, որ մենք կհաղթենք»․ մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ։
























































