Ֆրանսիական ՊՍԺ-ն տեսանելի ապագայում կարող է բավականին աղմկոտ տրանսֆեր իրականացնել։ Ինչպես հայտնում է Sky Sport-ի լրագրող Լուկա Բենդոնին, կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Ֆերան Տորեսը տվել է իր համաձայնությունն աշխարհի առաջնությունից հետո փարիզյան ակումբ տեղափոխվելու համար։
Տորեսը ցանկանում է համալրել ՊՍԺ-ի շարքերը, և այժմ նրա կողմից «Բարսելոնայի» հետ պայմանագրի ժամկետի երկարաձգումը չափազանց անհավանական է թվում՝ հատկապես հաշվի առնելով Կարիմ Ադեյեմիի՝ կատալոնական ակումբ կայացած տեղափոխության գործոնը։
26-ամյա Ֆերան Տորեսի գործող պայմանագրի ժամկետը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Transfermarkt պորտալն իսպանացի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքն այս պահին գնահատում է 50 միլիոն եվրո։
Նշենք, որ ՊՍԺ-ն հաղթող է ճանաչվել Չեմպիոնների լիգայի խաղարկության վերջին երկու մրցաշրջաններում։



























































