Կատալոնական «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի հարձակվող Լամին Յամալը հույս է հայտնել, որ Մադրիդի «Ատլետիկոյի» արգենտինացի ռմբարկու Խուլիան Ալվարեսն ի վերջո կդառնա իր թիմակիցը։
Ըստ Յամալի՝ արգենտինացի ֆուտբոլիստն իդեալապես համապատասխանում է կատալոնական ակումբի խաղաոճին և փիլիսոփայությանը։
«Լիահույս եմ, որ Խուլիանը կմիանա «Բարսելոնային»։ Ես նրան այստեղ գրկաբաց սպասում եմ»,- իսպանացի ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Խուլիան Ալվարեսի գործող պայմանագրի ժամկետը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2030 թվականի հունիսի 30-ը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը ներկայումս գնահատվում է 100 միլիոն եվրո։
Transfermarkt պորտալի մասնագետների գնահատմամբ՝ 26-ամյա արգենտինացու՝ «Բարսելոնա» տեղափոխության հավանականությունն այս պահին կազմում է շուրջ 60 տոկոս։

























































