Ինչպես արդեն տեղեկացրել էինք, ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի շրջանակում Հայաստանի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան» Աբովյանում վստահ հաղթանակ էր տարել Լատվիայի չեմպիոն «Ռիգայի» նկատմամբ՝ առավելության հասնելով 2:0 հաշվով:
Հայկական ակումբի եվրագավաթային այս կարևոր հաջողությունն աննկատ չի մնացել ներքին առաջնությունում մրցակիցների կողմից։ Մասնավորապես, «Նոա» ֆուտբոլային ակումբը դրսևորել է մարզական համերաշխություն և շնորհավորել գործընկերներին։
«Արարատ-Արմենիայի» հետխաղային հաղթական հրապարակման մեկնաբանություններում «Նոայի» պաշտոնական էջը թողել է հետևյալ գրառումը.
«🫶🇦🇲 Շնորհավորում ենք։ Հաջողություն ենք մաղթում առաջիկա խաղերում»։

Հիշեցնենք, որ թիմերի միջև այս դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 14-ին՝ Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում:



























































