Անգլիայի հավաքականի նախկին հարձակվող Ալան Շիրերը կիսվել է 2026 թվականի աշխարհի առաջնության լավագույն ռմբարկուի կոչման համար մղվող պայքարի վերաբերյալ իր կարծիքով։
«Ես դեռ կարծում եմ, որ հենց Մբապեն կհաղթի ռմբարկուների մրցավազքում։ Ֆրանսիան, ամենայն հավանականությամբ, կհասնի եզրափակիչ, իսկ թիմի գոլերի մեծ մասը հենց նա է խփում: Հուսով եմ՝ Հարի Քեյնը մինչև վերջ կպայքարի նրա հետ «Ոսկե խաղակոշիկի» համար»,- Շիրերի խոսքերը մեջբերում է BBC-ն։
Նշենք, որ ԱԱ-2026-ի ռմբարկուների մրցավազքն այժմ գլխավորում են Լիոնել Մեսսին ու Կիլիան Մբապեն։ Արգենտինացին հասցրել է 7 անգամ գրավել մրցակիցների դարպասը:
Մբապեն ևս հավասարվել է նրան՝ իր ակտիվում գրանցելով 7 գոլ. ֆրանսիացին իր 7-րդ գնդակը խփեց արդեն կայացած 1/8 եզրափակիչի՝ Պարագվայի դեմ խաղում (1-0)՝ հանդիպման միակ և հաղթական գոլը հեղինակելով 11-մետրանոց հարվածով: Ինչ վերաբերում է Քեյնին, ապա նա 4 հանդիպումներում դարձել է 5 գոլի հեղինակ:
























































